Մակրոնը պահպանում Է առաջատարի դիրքը Ֆրանսիայի հեղինակավոր քաղաքական գործիչների շարքում
INTERNATIONAL NEWSՖրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար, երկրի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը առաջվա պես պահպանում Է առաջատարի դիրքը Ֆրանսիայի ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչների թվում, չնայած իր վարկանիշի անկմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Odoxa ընկերության կողմից անցկացված հարցման տվյալները:
Հարցման տվյալներով՝ ֆրանսիացիների 37 տոկոսը պաշտպանում կամ համակրանք Է տածում Մակրոնի նկատմամբ, ինչը 3 տոկոսով ցածր Է, քան անցյալ տարվա սեպտեմբերին: Սակայն հարցման մասնակիցների միայն 33 տոկոսն Է կարծում, որ նա լավ նախագահ կլինի: Սեպտեմբերին այս կարծիքը պաշտպանում Էր ֆրանսիացիների 45 տոկոսը: Հարցվածների 58 տոկոսը նշում Է, որ Մակրոնը դեռ չի ներկայացրել իր քաղաքական ծրագիրը, քանի որ նա մինչ այժմ «Ֆրանսիայի համար իր նախագծի հստակ տեսլական» չունի:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել Էր, թե «ճիշտ չԷ ասել, որ նա (Մակրոնը) ծրագիր չունի. նա այն ունի, բայց թաքցնում Է»:
Ինչ վերաբերում Է Ֆրանսիայի նախագահի պաշտոնի մյուս թեկնածուների ժողովրդականության վարկանիշներին, ապա երկրորդ տեղում նախկին վարչապետ Ալեն Ժյուպեն Է, որին աջակցում Է Ֆրանսիայի բնակիչների 35 տոկոսը: Կրթության նախկին նախարար Բենուա Ամոնը, որը սեպտեմբերից ի վեր իր վարկանիշն ավելացրել Է 10 տոկոսով, ձայների 33 տոկոսով զբաղեցրել Է երրորդ հորիզոնականը: «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենին պաշտպանում Է մասնակիցների 25 տոկոսը: Նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը կորցրել Է ձայների 10 տոկոսը եւ 22 տոկոսով իջել 10-րդ հորիզոնական:
Հարցումն անցկացվել Է փետրվարի 8-9-ին: Դրան մասնակցել Է 18-ից բարձր տարիքի 1001 մարդ:
Ֆրանսիայի նախագահի ընտրությունները երկու փուլով կանցկացվեն ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
The Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population



