Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր
SOCIETYՓետրվարի 13-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3913B170 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 15 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 15 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 474 255 392 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.1584 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.1698 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 4 գործակալ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



