Թուրքիան հայտարարել է Սիրիայում ԻՊ 26 զինյալի ոչնչացնելու մասին
INTERNATIONAL NEWSԹուրքական զինված ուժերը հայտարարություն են տարածել Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության շրջանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան երկու տասնյակ զինյալի ոչնչացնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությ ունը:
Թուրքական զինուժի հաղորդման համաձայն` հարվածներ են հասցվել ԻՊ 178 թիրախի, սպանվել է 26 զինյալ: Բացի այդ, ոչնչացնել է «Իսլամական պետության» զինյալների կողմից որպես ապաստարան օգտագործվող 41 շինություն:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



