Yerevan, 17.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սամվել Բաբայանը՝ Վիկտոր Դալլաքյանին. «Մարդ–կուսակցությունը չի կարա ցուցակի առաջին հնգյակում լինելու ամբիցիա ունենա». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը երեկվա ասուլիսում բացահայտեց, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը կոորդինացնում է «Օհանյան» դաշինքի ցուցակի հետ կապված հարցերը և որ փետրվարի 6–ին Բաբայանն իր գրասենյակ է բերել ցուցակ, ըստ որի՝ Դալլաքյանը եղել է 11–րդ հորիզոնականում:
Ինքը՝ Սամվել Բաբայանը, մի քանի օր առաջ «Փաստի» հետ զրույցում պնդել էր, որ ոչ մի կապ չունի ցուցակների հետ: 
Ներկայացնում ենք «Փաստի» հարցազրույցը Սամվել Բաբայանի հետ:

– Պարոն Բաբայան, Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ Դուք անձամբ եք տարել «Օհանյան» դաշինքի նախընտրական ցուցակը, մինչդեռ Դուք մեզ հետ զրույցում հայտարարել էիք, որ կապ չունեք ցուցակի հետ: Դա պայմանավորվածության արդյո՞ւնք էր, Ձեզ պատվիրակե՞լ էր դաշինքը:

– Ինձ ոչ մեկը չի պատվիրակել: Ոչ մի բան չի եղել, դա սևագիր փաստաթուղթ ա, երբ որ էդ իրական ցուցակը կհրապարկեն, կտեսնեք, որ չի համապատասխանում, էն ինչ որ ինքը իրա ձեռքի տակ հանում, ցույց ա տալիս: Երկրորդ՝ խնդիրը այն չի, թե ցուցակը ով է կազմել, ինչ է կազմել, խնդիրը նա ա, որ մարդիկ եթե իրոք գնում են մի թիմով, իրանց ամբիցիաները պիտի ցած դնեն ու թիմային աշխատանք տանեն: Այլ ոչ թե մարդ–կուսակցությունները գան, ասեն՝ մենք առնվազն պիտի 5–րդ կամ 6–րդ տեղում լինեինք: Այսինքն՝ առնվազն 5%–ի շեմում լինենք, գնանք պառլամենտ` թոշակ ստանալու: Եթե նման թիմերով են աշխատում, ուրեմն ոչ մի բան չի ստացվում: Իսկ ընդհանրապես, իրանց բացատրվել է, որ պետք ա թիմային աշխատանք ու եթե իրոք համախմբվել եք, գնում եք հաղթանակի, պետք չի տեղերի համար կռվել: Եթե մարդիկ դա չեն հասկանում, որ իրենք պիտի աշխատեն ժողովրդի համար, հանուն ժողովրդի, այլ եկել են անձնական խնդիրներ լուծելու, ուրեմն ի՞նչ ասեմ ես էդ մարդկանց, դա իրանց իրավունքն ա: Բայց որ իրանք կռվում են, թե ով պետք է լինի առաջին հնգյակում, դա չի կարելի: Իրանց լիդերներն են նստում դա որոշում, դա ոչ պարոն Բաբայանն ա որոշում, ոչ էլ էն մյուսը: Բայց եթե մարդը չի կարում իրա լիդերի հետ նստի, հասկանա, ամբիցիաները ցած դնի, դա պարոն Բաբայանի մեղքը չի, հո:

– Ուզում եք ասել՝ Վիկտոր Դալլաքյա՞նն է կռիվ արել առաջին հնգյակում լինելու համար:

– Ես չգիտեմ՝ ով է 5–րդ, 6–րդ տեղի համար կռվել, բայց գիտեմ, որ իրանք գնացել են հենց դրա պատճառով, որ իրանք էդ տեղերում չեն: Դա իրանց իրավունքն ա, ոչ մեկն իրանց ոչ խոսք ա տվել, որ էդտեղ ես լինելու, ոչ բան: Ես չեմ կարա ասեմ՝ իրական պատճառն իրանց ինչ ա եղել: Բայց մարդ–կուսակցությունը չի կարելի, որ նման ամբիցիա ունենա, եթե անկեղծ, սեփական ժողովրդի համար ուզում եք ինչ–որ բան փոխեք:

– Պարոն Բաբայան, սակայն մյուս կողմից ինչպե՞ս հասկանանք, որ ներկայացված ցուցակի առաջին տասնյակի մեծ մասը «Համախմբում» կուսակցությունից էր: Դա կողմնապահություն չէ՞, հատկապես, որ Համախմբումն էլ մեծ կուսակցություն չէ ու դեռ կայացած էլ չէ:

– Առաջինը՝ երբ որ ցուցակը կհրապարակեն, Դուք կտեսնեք, որ Ձեր ասած թվերը չեն համապատասխանում իրականությանը: Երկրորդ՝ երբ որ նայեք՝ ռեյտինգայինով որ կուսակցությունը քանի մարդով է մասնակցում, էն ժամանակ կասեք, ով ով ա: Շուտ ա «Համախմբումը» ստեղծվել, թե ուշ, դրանով չի որոշվում: Որ «Համախմբումը» 100 մարդ է ներկայացնում ռեյտինգային, իսկ իրանք 3 մարդ չեն կարողանում ներկայացնեն, բայց ասում են մենք պիտի առնվազն լինենք էսինչ տեղերում, ապա դա չի ստացվի:

– Պարոն Բաբայան, Դուք ասացիք, որ դա սևագիր ցուցակ էր, Դուք ինչո՞ւ էիք սևագիրը տարել և ներկայացրել կուսակցություններին:

– Ես տարել եմ, որ էդ ցուցակով քննարկվի, հասկանանք էդ մարդկանց: Էդ մարդիկ ժամանակ են խնդրել մտածելու, հետո էդ մտածածը չեն արտահայտել, դուրս են եկել հրապարակ: Դա իրանց իրավունքն ա, մենք չենք կարա իրանց արգելենք:

– Պարոն Բաբայան, փաստորեն չեք հերքում, որ ստվերային գործունեություն եք իրականացնում դաշինքում:

– Ստվերային չի: Հազարավոր մարդկանց հետ հանդիպել եմ, դա ստվերայ՞ին ա: Իմ ընկերները, որոնք կուսակցության ղեկավար են, լիդերներ են՝ թե Սեյրան Մուշեղովիչ, թե Վարդան Օսկանյան, թե Րաֆֆի Հովհաննիսյան, ես իրանց օգնում եմ էդքանով: Ես ոչ էդ ցուցակներում կամ, ոչ որևիցե կուսակցության անդամ եմ:

– Մի խոսքով, Դուք «Օհանյան» դաշինքից այդ ուժերի հեռացման մեջ Ձեր մեղքը չե՞ք տեսնում:

– Ես ոչ մի մեղք չեմ տեսնում, որովհետև ես ո՛չ ցուցակ գրողն եմ, ո՛չ էլ ցուցակ հաստատողը: Դրա համար կան լիդերներ: Ուզում են Վիկտորին բերեն, դնեն վերջից առաջինը, ինձ ի՞նչ: Ես շարունակելու եմ իմ ընկերների հետ լինել, օգտակար լինել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System