Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ներկայացվեց Լևոն Մելիք-Շահնազարյանի` հայ-ադրբեջանական հակամարտության մասին պատմող գիրքը

CULTURE

Երևանում տեղի ունեցավ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի «О войне и победе» (Պատերազմի ու հաղթանակի մասին) խորագրով գրքի շնորհանդեսը: Ռուսերեն երկհատորյակը նվիրված է տարածաշրջանային վերջին զարգացումներին, հայ-ադրբեջանական հակամարտության պատմական, իրավական և քաղաքական առանձնահատկություններին:

Լևոն Մելիք-Շահանազարյանի որդու` քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի խոսքով` այս գիրքն իր հոր կենդանության վերջին շրջանում դարձել էր նրա կյանքի ամենամեծ իմաստը,  նվիրումն ու գաղափարը: «Հայրս վերջին տարիներին կյանքը նվիրել էր հրապարակախոսական-վերլուծական աշխատանքին և ամեն ինչ անում էր, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը, հայ -թուրքական թշնամությունն ունենան ճիշտ քաղաքական-իրավական-պատմական բնութագրում, ճիշտ ընկալվեն հայ հասարակության, հատկապես երիտասարդ ուսանողների կողմից, ովքեր ապագայում զբաղվելու են հակամար տության ուսումնասիրմամբ»,- ասաց քաղաքագետը:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի դիտարկմամբ` նոր սերնդի ներկայացուցիչները Հրանտ Մելիք-Շահնազարյանից վարակվել են հայրենասիրությամբ: Ըստ Շարմազանովի` Լևոն Մելիք-Շահնազարյանը ոչ միայն պատմում էր այն, թե ինչ իրականում եղել է, այլև այն, թե ինչ պետք է արվի, որ այլևս նման ողբերգություններ տեղի չունենան: «Լևոն Մելիք-Շահանազարյանն իր գործի նվիրյալն էր: Նրա գործը հաղթական էր, որովհետև այսօր արդեն իր տղան է շարունակում է իր գործը: Իմ նպատակն է իմ ուսանողներին հասցնել նաև Լևոն Մելիք-Շահ նազարյանի գրքերը, մեզնից շատերը շատ բան չգիտեն, իսկ շնորհիվ Լևոնի գրքերի` իրականությունը պետք է հասցնենք հասարակությանը: Այդ աշխատություններում առկա է լավ նյութ, ինչն օգտակար է թե’ քաղաքական գործիչների, թե’ քաղաքագետների և թե’ հասարակության լայն շերտերի համար»,- ասաց Շարմազանովը:

Խոսելով Լևոն Մելիք-Շահնազարյան մարդու և գործչի մասին`«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, մասնավորապես, նշեց. «Կան մարդիկ, ովքեր իրենց տեղում իսկապես դժվար փոխարինելի են, կան մարդիկ, ում գործը, աշխատանքն իրենց համար հավատամք է, կան մարդիկ, ում գրիչը զենք է, ում բառերն ավելի լավ են խոցում թիրախները, ավելի ճշգրիտ են, քան հարյուրավոր հրթիռներ: Կան մարդիկ, ումից թշնամին սարսափում է իր իսկ որջում, կան մարդիկ` ում համար հայրենիքին ուղղված գործը նվիրում է, կան մարդիկ, ովքեր ունեն փայլուն զավակներ, ում զավակներն իրեն ծնողների հուշարձան են դարձնում գրքերը, և ինչ լավ է, որ մենք այդ մարդուն ճանաչել ենք»:

Լևոն Մելիք Շահնազարյանի գրքի նյութերի դասակարգումն իրականացրած Ելենա Խաչատրյանն իր հերթին անվանի քաղաքագետին բնութագրեց որպես զինվոր և հրամանատար, դիվանագետ և քաղաքագետ, մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց հայ ժողովորին: «Նա ուներ երկու կուռք՝ հայոց հողը և անպարտելի հայ զինվորը»,- նկատեց տիկին Խաչատրյանը:

Լևոն Մելիք-Շահնազարյանը ծնվել է 1958 թԿիրովաբադում: 1974թընդունվել է Տաշքենդի Ռուսաց լեզվի և գրականության ինստիտուտ: 1988թՄելիք-Շահնազարյանըտեղափոխվել է ԱրցախԵղել է «Միացում» շարժման ղեկավարի տեղակալՆույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղել է Գանձակում< /i> հայերիինքնապաշտպանության ղեկավարներից մեկը: 1991թընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր: 1992-1995թթ.  ղեկավարել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքինկապերի մշտական հանձնաժողովըինչպես նաև եղել է ԼՂՀ Ազգային ժողովի գերագույն խորհրդի նախագահության անդամ:

Լևոն Մելիք-Շահնազարյանը 1997թ-ին տեղափոխվել է Երևանորտեղ զբաղվել է դասավանդմամբ և վերլուծական գործունեությամբՀեղինակել է ավելի քան 500քաղաքագիտական վերլուծականներ և հոդվածներՆա ղեկավարում էր «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնըԼևոն Մելիք-Շահնազարյանը երկարատև և ծանր հիվանդությունից հետո վախճանվել է 2015թօգոստոսի 11-ին:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League