Ադրբեջանում մաքսատուրքերից ստացվող եկամուտները նվազել են 26 տոկոսով
INTERNATIONAL NEWS2017թ-ի հունվարին Ադրբեջանի մաքսատուրքերից ստացվող եկամուտները 2016-ի դեկտեմբերի համեմատ նվազել են 61,4 մլն մանաթով կամ 26 տոկոսով:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
Մաքսատուրքերի պակասորդը պայմանավորված է տնտեսական գործունեության նվազմամբ:
Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեն հունվարին հավաքել է 173,6 մլն մանաթ հարկեր և տուրքեր:
2016թ-ի դեկտեմբերի համեմատ ճանապարհային հարկերը նվազել են 12 անգամ, իսկ ակցիզային հարկերը 58 տոկոսով:
Հունվարին ապրանքների արտահանումից և ներմուծումից գանձված ավելացված արժեքի հարկը ընդհանուր առմամբ կազմել է 124,6 մլն մանաթ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



