Թունավորումներ սմբուկից ու վառարանի ծխից. 8 տուժածներից երկուսը երեխաներ են
SOCIETYՓետրվարի 13-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազով թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Ոսկետափ գյուղի բնակիչներ, 49-ամյա Սմբատ Մ.-ն, 47-ամյա Գայանե Ա.-ն, 22-ամյա Անդրանիկ Մ.-ն, 21-ամյա Կարինե Մ.-ն եւ 13-ամյա Արեւիկ Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են փետրվարի 12-ին, ժամը 23.30-ի սահմաններում, հյուրասենյակում տեղադրված փայտի վառարանից տունը ծուխ լցվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 12-ին, ժամը 3.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով բուժօգնություն են ստացել 53-ամյա Ռուզաննա Ա.-ն, 28-ամյա Արմինե Պ.-ն եւ 9-ամյա Անի Կ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են տնային պայմաններում պատրաստված պահածոյացված սմբուկ ուտելու հետեւանքով:
Կատարվում է քննություն:



