Սիրիայում կրկին թուք զինվոր է սպանվել
INTERNATIONAL NEWSՍիրիայի Էլ-բաբ շրջանում «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչների և «Եփրատի վահան» գործողությունն իրականացնող թուրքական զինված ուժերի միջև բախում է տեղի ունեցել:
Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:
Բախման հետևանքով 1 թուրք զինվոր սպանվել է, 4-ը` վիրավորվել:
Սիրիայի հյուսիսում ԻՊ և թուրքական զորքերի միջև բախում էր տեղի ունեցել նաև փետրվարի 8-ին, որի հետևանքով սպանվել էր 5 թուրք զինվոր, իսկ 15-ը վիրավորվել էին:
Փետրվարի 13-ին թուրքական զինուժը հայտնել էր Սիրիայի հյուսիսում ԻՊ-ին պատկանող 51 թիրախ և 30 զինյալ ոչնչացնելու մասին:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անվանումը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հարվածներ են հասցնում նաև սիրիացի քրդերին:



