Քանյե Ուեսթի հիշողությունը վերականգնվում է
LIFEԸնդհանուր առմամբ մենք չէինք կասկածում, որ նյարդային խանգարումից հետո Քանյեի մոտ արդեն ամեն ինչ կարգին է, բայց, պարզվում է, նա հիշողության հետ կապված խնդիրներ է ունեցել: Նրա մենեջերի խոսքով՝ ռեփերի հիշողությունը դանդաղ, բայց հաստատուն քայլերով վերականգնվում է:

Եվ չնայած Ուեսթը հրաժարվել է մասնակցել «Գրեմմի»-ին, նրա մենեջեր Մալիք Յուսեֆը, ամեն դեպքում, ներկա է եղել մրցանակաբաշխությանը:
Յուսեֆը հայտարարել է, որ ռեփերն աստիճանաբար կազդուրվում է:
«Նա տուն է վերադարձել, եւ հիմա նրա առողջությունն օրեցօր բարելավվում է: Նրա հիշողությունը վերականգնվում է, ինչը շատ լավ է: Քանյեն բուժվել է, եւ դա ոգեշնչում է: Ուեսթը դեռեւս չի վերադարձել աշխատանքին, նա կենտրոնացած է բացառապես իր առողջության վրա»,- նշել է Մալիքը:
Աղբյուրը՝ TMZ
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



