Էրդողանը հայտարարել է Հյուսիսային Սիրիայում ռազմական գործողությունները շարունակելու մտադրության մասին
INTERNATIONAL NEWSՊաշտոնական Անկարան կրկին հայտարարել է այն մասին, որ էլ-Բաբում գործողությունների ավարտից հետո թուրքական ուժերը շարժվելու են Սիրիայի հյուսիսային այլ շրջաններ: Այս անգամ հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Էրդողանը հայտարարել է, որ էլ-Բաբում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարն ավարտելուց հետո իրենք կշարժվեն դեպի արևելյան շրջաններ` Մանբիջ ու Ռաքքա:
Ավելի վաղ այս մասին հայտարարություն էր արել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում են «Եփրատի վահան» անվանումը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հարվածներ են հասցնում նաև սիրիացի քրդերին:



