Yerevan, 24.March.2026,
00
:
00
BREAKING


Ծառուկյանի հարկային քաղաքականության նոր բանաձևը՝ երկրի զարգացման գրավական...

POLITICS

ԲՀԿ 9-րդ համագումարի ընթացքում կուսակցության ղեկը ստանձնած Գագիկ Ծառուկյանն իր ելույթում անդրադարձավ նաև մեր երկրի առջև ծառացած մի շարք կարևորագույն հիմնահարցերին և խնդիրներին, որոնց լուծումը կարող է լուրջ խթան հանդիսանալ մեր երկրի զարգացման համար: Գագիկ Ծառուկյանի ելույթը զերծ էր քաղաքական գործիչներին այդքան բնորոշ նախընտրական պոպուլիզմից: Խնդիրները դրվեցին հստակ և հստակ առաջարկություններ հնչեցին՝ կապված վերջիններիս լուծման հետ:

ԲՀԿ ղեկավարի ելույթի ամենակարևոր դրույթներից մեկը կարելի է համարել փոքր և միջին բիզնեսին հարկային արտոնություններ տալը: Ինչ խոսք, այս հարցը հուզում է ՀՀ-ում գործող տնտեսվարողների մեծ մասին, և տարիներ շարունակ իր լուծումը չի գտնում: Կառավարության հաստատած ծրագրերից և ոչ մեկը դեռևս չի տվել ցանկալի արդյունք: Մինչդեռ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում, կարելի է ասել, հեղափոխական առաջարկ կատարեց, որը կարող է էականորեն նպաստել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Ինչ խոսք, փոքր և միջին բիզնեսը գտնվում է մեռնող վիճակում: ՓՄՁ քաղաքականությունը 180 աստիճանի բարելավման կարիք ունի: ՓՄՁ-ի աճը, զարգացումը 0,6-0,7% է եւ ստացվում է, որ տարեկան 700 ՓՄՁ է բացվում. եթե նայում ենք ՀՆԱ-ի մեջ այդ թիվը, ապա ստացվում է ամսական 20 դոլար՝ մի ՓՄՁ-ի հաշվարկով, որը զավեշտական թիվ է :

Այն պարագայում, երբ կառավարությունն առաջարկում է խնդրի լուծման լոկալ տարբերակը՝ այն է ՓՄՁ-ների համար հարկերը իջեցնել մեկ- երկու տոկոս, Գագիկ Ծառուկյանն առաջարկում է նրանց ընդհանրապես 3 տարով ազատել հարկային պարտավորություններից: Գուցե տնտեսագիտական հաշվարկներին ոչ հասու անձանց թվա, որ այս առաջարկը հեռու է իրատեսական լինելուց, սակայն առկա են բազմաթիվ երկրների օրինակներ, որտեղ այս ճանապարհը տնտեսական զարգացման ուղի է հարթել: Ծառուկյանը հստակ ասում է, որ ինքը հարկային արձակուրդ կտա մանր բիզնեսին՝ դրանով աշխատատեղ ապահովելու համար, որ ավելի կարևոր է, քան այն մի քանի կոպեկը, որ քերելով տանում են մանր ու միջին բիզնեսից:

Փոքր և միջին բիզնեսը որոշակի ժամանակահատված հարկերից ազատելը նպաստում է ոչ թե երկրի եկամուտների կրճատմանը , այլ ավելացմանը: Ինչպես իրավացիորեն նշել է ինքը՝ Ծառուկյանը՝ փոքր ու միջին բիզնեսը ցանկացած երկրի ողնաշարն է. ԱՄՆ-ի պես երկրում բյուջեի 64%-ը գոյանում է հենց ՓՄՁ -ի հաշվին, մինչդեռ մեր երկրում այդ ցուցանիշը 1-2%, ինչը նշանակում է, որ փոքր և միջին բիզնեսը վերացման շեմին է, Հայաստանում փոքր ու միջին բիզնեսին հարկերից չեն ազատում, որպեսզի վերջիններս կարողանան աշխատել, բիզնեսը զարգացնել: Մինչդեռ ակնհայտ է, որ ՓՄՁ-ների զարգացումը մեր երկրի տնտեսական զարգացման մեխը կարող է հանդիսանալ: Դա իր հերթին կնպաստի մեր երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամը արդյունավետ կերպով հաղթահարելուն, ինչից կշահի և՛ պետությունը, և՛ հասարակությունը:

Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներն անշուշտ զգում են, որ Գագիկ Ծառուկյանն իրենց մտածելակերպի մարդ է: Եվ խնդիրների լուծումը տեսնում է հենց բիզնեսի պրիզմայի միջով: Իսկ հասարակությունը, հետևելով Ծառուկյանի բազմամյա գործունեությանը, կարող է վստահ լինել, որ երբևէ այս քաղաքական գործչի շուրթերից չեն հնչել խոստումներ, որոնք հետագայում իրականություն չեն դարձել:

Այս ամենը միջոցներ են, որոնց իրականացումը հնարավորություն կտա երկիրը դուրս բերել ծանր իրավիճակից: Եվ, ինչպես տեսնում եք, այս ամենն իրականացնելու համար նոր Սահմանադրություն պետք չէ. պետք է քաղաքական կամք, որն այս իշխանությունները չունեն: Հետևաբար, մեզ պետք է նոր որակի իշխանություն, ոչ թե նոր Սահմանադրություն:

 

IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving Day