Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը ձգտում է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության հետ շարունակական համաժողովներ անցկացնել Երևանում

INTERNATIONAL NEWS

Ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարում Հայաստանի կարևոր դերակատարության ստանձնումը, 2015-ին իրականացված միջոցառումների արդյունքում, կարելի է հաջողված համարել: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի 6-րդ նիստի ժամանակ, որի բացումը կայացավ ՀՀ Նախագահի նստավայրում, հայտարարեց հանձնաժողովի գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյան ը` հավելելով, որ, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մենք պարտավոր ենք ակտիվ դերակատարում որդեգրել միջազգային հարթակում ցեղասպանությունների կանխարգելման գործում: «Մենք հայտարարեցինք, որ 2015-ին Հայաստանը վերածվելու է ցեղասպանության հանցագործության պայքարի միջազգային հարթակի: Կարծում եմ, որ այս ուղղությամբ մենք արձանագրեցինք կարևոր առաջընթաց: Հայաստանի ջանքերով ու առաջնորդությամբ ՄԱԿ-ում ընդունվեց կարևորագույն  երկու փաստաթուղթ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ընդունվեց ցեղասպանության կանխարգելման մասիÕ ¶ բանաձևը և ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության  և այդ հարցագործության կանխարգելման օր ճանաչելու բանաձևը: Ի դեպ` դրանից ամիսներ առաջ արդեն Հայաստանի Հանրապետությունն, իր ներքին օրենսդրությամբ, դեկտեմբերի 9-ը սահմանեց բոլոր ցեղապսանությունների զոհերի հիշատակի օր»,- Արմենպրեսի-ի հաղորդմամբ` ասաց Վիգեն Սարգսյանը:

Այս հարցում որպես կարևոր ձեռքբերում պաշտոնյան նշեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովի գրանցած հաջողությունը: Վիգեն Սարգսյանն առանձնահատուկ շեշտեց այն հանգամանքը, որ հարյուրավոր պատգամավորներ, հրապարակախոսներ, ցեղասպանագետներ, վերապրած ժողովուրդների ներկայացուցիչներ, հոգևորականներ բացահայտ խոսեցին այն մասին, որ Հայաստանից ակնկալում են առաջնորդություն ցեղասապանությունների կանխարգելման գործում: «Երևանյան գլոբալ ֆորումին պարբերական բնույթ հաղորդելու Հայաստանի Նախագահի հանձնարարականը կամր ագրի մեր ուրույն դերակատարումը միջազգային հանրության շրջանակում»,-ավելացրեց Սարգսյանը:

Նա նաև ընդգծեց, որ աշխատանք է տարվում Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությանը, որի 12-րդ համաժողովն անցկացվեց Երևանում, դարձնել երևանյան հետագա համաժողովների համահիմնադիր: «Մենք շատ կարևորում ենք Ցեղասպանագետների միջագային ընկերակցության հետ հարաբերությունների խորացումը, Հայաստանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ջանքերով ընկերակցության 12-րդ համաժողովի արդյունավետ անցկացումը, հետագա փոխգործացկության եզրերի ամրագրումը»,- ավելացրեց հանձնաժողովի համակարգողը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի 6-րդ նիստը բացվեց ՀՀ Նախագահի նստավայրում, ուր ներկաները լսեցին հանձնաժողովի գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանի միջանկյալ հաշվետվությունը, որից հետո կատարվեց պարգևատրման արարողություն:

Նա նշեց, որ տարին դեռ ընթացքի մեջ է, կան բազմաթիվ պլանավորված միջոցառումներ, տարվա ամփոփման համար նախատեսվում է ամբողջական հաշվետվության պատրաստում և հրապարակում, ինչպես նաև լիամետրաժ վավերագրական ֆիլմի նկարահանում:

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding