Հայտնի են Ախուրիկ եւ Արեւիկ համայնքների ղեկավարի ընտրությունների նախնական արդյունքերը
SOCIETY Հայտնի են Շիրակի մարզի Արևիկ և Ախուրիկ համայնքներում փետրվարի 12-ին տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրությունների նախնական արդյունքները:
Արևիկ համայնքի ղեկավարի համար առաջադրվել էին երեք թեկնածու` Դավիթ Թումիկյանը, Համլետ Հարությունյանը, Վարդգես Մելքոնյանը (ըստ անձնագրային տվյալի՝ Վարդկես):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից՝ Արևիկում ընտրողների ընդհանուր թիվը 1355 էր, ընտրություններին մասնակցել 868 ընտրող, անվավեր քվեաթերիկների թիվը կազմում է 14: Տեղի ունեցացած ընտության արդյունքում 526 կողմ ձայներով համայնքի ղեկավար է ընտրվել Վարդկես Մելքոնյանը:
Ախուրիկ համայնքում առաջադրվել էին 2 թեկնածու` գործող գյուղապետ Վարդիթեր Գասպարյանը և Հովհաննես Պողոսյանը: Այս համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 836 էր, ընտրությանը մասնակցել է 566 ընտրող, որից 28 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ձայների առավելությամբ համայնքի ղեկավար է ընտրվել Հովհաննես Պողոսյանը:
Արմենուհի Մխոյան
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



