Վերջին 5 ամսում կանխվել է 126 ահաբեկչական գործողություն. Թուրքիայի ՆԳՆ
INTERNATIONAL NEWSԹուրքիայում վերջին 5 ամսվա ընթացքում իրականացված հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում շուրջ 700 գրոհայիններ են ոչնչացվել և ահաբեկիչներին աջակցելու մեջ կասկածվող ավելի քան 8000 մարդ է ձերբակալվել: Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն:
«Վերջին 5 ամսվա ընթացքում ձերբակալվել են ահաբեկիչների 49 ազդեցիկ ղեկավարներ, ոչնչացվել են 689 գրոհայիններ, կանխվել է 126 ահաբեկչական գործողություն», - աղբյուրը մեջբերում է թուրք նախարարին:
Վերջինս ընդգծել է, որ ահաբեկիչներին աջակցելու կասկածանքով կալանավորված 8477 անձանցից 2603-ը ձերբակալվել են:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայում հատուկ գործողությունների ընթացքում «Իսլամական պետություն» խմբավորման հետ առնչություն ունենալու կասկածանքով շուրջ 400 մարդ է ձերբակալվել:



