ԻՊ-ի պարագլուխը վիրավորվել է Իրաքի և Սիրիայի սահմանին տեղի ունեցած ավիահարվածների արդյունքում. ԶԼՄ-ներ
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին վիրավորվել է Իրաքի և Սիրիայի սահմանին գտնվող Էլ-Քաիմ տեղանքում գրոհայինների դիրքերի ուղղությամբ հասցված ավիահարվածների արդյունքում:
Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով տեղի լրատվամիջոցներն ու Իրաքի անվտանգության ուժերի աղբյուրը: Այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել: Նախկինում ևս բազմաթիվ տեղեկություններ էին հաղորդվում է ԻՊ-ի առաջնորդի ճակատագրի մասին, սակայն ավելի ուշ հերքվում էին:
Պենտագոնի ներկայացուցչի խոսքով` ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ներկա պահին տեղեկություն չունի Աբու Բաքր ալ-Բաղդադիի հավանական վիրավորման մասին:
Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադի այս շաբաթ ավելի վաղ հայտնել էր, որ ալ-Բաղդադիի գտնվելու վայրը պարզվել է և որ նա մեկուսացման մեջ է գտնվում, իսկ նրա տեղաշարժը վերահսկվում է:



