Սալոնիկում Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ավիառումբ են հայտնաբերել
INTERNATIONAL NEWSՍալոնիկի Կորդելիո շրջանից տարհանում են 72 հազար բնակիչների. այստեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների անգլիական ավիառումբ են գտել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ռումբը հայտնաբերել են ավտոլցակայանում հողային աշխատանքների ժամանակ: Մինչ մասնագետներն այն կվնասազերծեն, 1.9 կմ շառավղով բոլոր բնակիչներին կտարհանեն: Կտարհանեն նաեւ Softex ճամբարի փախստականներին:
Ծրագրվում է ուսումնամարզական դաշտում պայթեցնել ռումբը: Ամբողջ գործողությունը 6-8 ժամ կտեւի, այդ ընթացքում կդադարեցվի նաեւ երկաթուղային հաղղորդակցությունը:
Հայտնաբերված ավիառումբն անգլիացիները Սալոնիկի վրա են նետել 1943 թվականի դեկտեմբերի 5-ին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



