Արցախում հրետակոծության հետեւանքով վիրավորվել է 16 զինծառայող. նրանց վիճակը բավարար է
SOCIETYArmtimes.com-ը գրում է.
Մեր տեղեկություններով, երեկ Արցախում հրետակոծության հետեւանքով վիրավորված զինածառողները 16-ն են: Նույն այդ տեղեկություններով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, վիճակները գնահատվում է բավարար: Մեզ հաջողվեց ճշտել, որ վիրավորված զինծառայողներին տեղափոխել են Ստեփանակերտի եւ Մարատակերտի հոսպիտալներ:
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.):



