ԱՄՆ-ում հսկա բեռնատարը կողաշրջվել է քամու պատճառով
SOCIETYԱՄՆ-ի Վայոմինգ նահանգի ավտոմայրուղիներից մեկում բեռնատարը կողաշրջվել է` ընկնելով ոստիկանական մեքենայի վրա:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը` վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները, ավտովթարի պատճառ է դարձել ուժեղ քամին:
Համացանցում հրապարակված տեսանյութը, որ նկարահանվել է մեկ այլ ոստիկանական մեքենայի տեսահսկման սարքի օգնությամբ, պատկերում է, թե ինչպես է բեռնատարը, մոտենալով մայրուղու վրա կանգնած հերթապահություն իրականացնող ոստիկանական մեքենային, անսպասելիորեն ընկել է մեքենայի վրա:
Բարեբախտաբար, միջադեպի պահին ոստիկանական մեքենայում ոչ ոք չի եղել: Բեռնատարի վարորդը ևս չի տուժել:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



