Գյումրիում նշեցին ավանդական դարձած «Գյումրու ձմեռ» միջոցառումը
SOCIETYԳյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում փետրվարի 11-ին նշվեց ավանդական դարձած «Գյումրու ձմեռ» միջոցառումը: Ինչպես անցած տարի, այս տարի ևս այն համընկավ երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի հետ և մարզական միջոցառումները համեմվեցին մշակութային ու ազգային տարրերով: Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ միջոցառմանը մասնակցում էին քաղաքապետարանի ենթակայության տակ գործող մանկապարտեզները, մարզական և մշակութային հաստատությունները, քաղաքի դպրոցները և հարյուրվոր գյումրեցիներ, ովքեր եկել էին մասնակից լինելու հետաքրքիր մարզամշակութային միջոցառման: Պարանի ձգում, շախմատ, դահուկավազք, վոլեյբոլ, շախմատ և այլ մարզաձևերի մրցումներ անցկացվեցին մշակութային համույթների և անհատ կատարողների ելույթների ներքո, իսկ ձմեռային տեսարանը տեղում իրենց կտավներին էին հանձնում Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցի սաները: Ամենուր նաև հյուրասիրություն էր՝ ներկաներին բաժանվեցին աղի բլիթներ:
Միջոցառմանը մասնակցում էին թեմակալ առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխմարզպետներն ու փոխքաղաքապետերը և այլք:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու Շիրակի մարզպետը ողջունեցին ու շնորհավորեցին ներկաներին՝ մաղթելով բոլորին տոնական բարձր տրամադրություն ու ակտիվ մասնակցություն միջոցառումներին: Մարզական միջոցառումներից ու խաղ-մրցույթներից բացի, ինչպես Գյումրու այնպես էլ մարզի որոշ համայնքների դպրոցները փորձել էին ներկայանալ ճոխ հյուրասիրությամբ՝ ամեն մեկը յուրովի ներկայացնելով տոնի մասին իր պատկերացումը: Այս անգամ եղանակը բարեհաճ էր ակտիվ հանգստի բոլոր սիրահարների համար և օրն իրոք տոնական էր։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



