Yerevan, 09.February.2026,
00
:
00
BREAKING


Գյումրին դարձավ «Համայնքային վիզուալ բյուջե» ունեցող առաջին քաղաքը

SOCIETY

Հայաստանի պատմության մեջ Գյումրին դարձավ համայնքային վիզուալ բյուջե ունեցող առաջին քաղաքը: Էստոնական փորձի և էստոնական Praxis քաղաքականության հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ, «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնին հաջողվել է ստեղծվել Գյումրիի քաղաքային բյուջեի տվյալներն արտացոլող ինտերակտիվ կայք (www.gyumribudget.am), որն իր բնույթով աննախադեպ է. նախատեսված է ոչ միայն տնտեսագետների ու ֆինանսիստների, այլ բոլոր գյումրեցիների համար՝ հնարավորություն տալով տեղեկանալու համայնքային բյուջեի մասին, այդ թվում` նաև հարկային մուտքերի, եկամուտների կազմի ու կառուցվածքի, տրանսֆերտների, սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների և այլն:

Կայքում արտացոլված տվյալները թարմացվելու են եռամսյակը մեկ անգամ: Այն հնարավորություն է ընձեռելու Գյումրիի բոլոր քաղաքացիներին հարցերով դիմել ոլորտի փորձագետներին, կատարել առաջարկություններ, որոնք ամփոփվելու և պարբերաբար ներկայացվելու են Գյումրիի քաղաքապետին ու ավագանու անդամներին: Ծրագրի առաջիկա քայլերի ընթացքում նախատեսվում է նաև կազմակերպել հանդիպում-քննարկումներ քաղաքացիական հասարակության լայն շրջանակների և Գյումրիի տեղական ինքանակառավարման մարմինների մասնակցությամբ: Ծրագրի ավարտական փուլում առաջարկությունների փաթե թ է ներկայացվելու ՏԻՄ-ին համայնքային բյուջետավորման գործընթացը մասնակցային դարձնելու նպատակով:

«Մեր փողերը, տեղեկացված լինելու մեր իրավունքը. համայնքի վիզուալ բյուջե» ծրագրի երկարաժամկետ նպատակն է նպաստել կարիքների վրա հիմնված ավելի թափանցիկ բյուջետային արդյունավետ քաղաքականության մշակմանն ու իրականացմանը՝ Գյումրիի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված ֆինանսական որոշումների մասին իրազեկվածության բարձրացման, բյուջետային գործընթացներին բնակիչների կողմից իմաստալից և տեղեկացված մասնակցության ապահովման, փորձագիտական խորհրդատվության տրամադրման միջոցով: Ծրագրի արդյունքները և նախատեսվող գործողությո ւնները ներկայացրեց «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնի նախագահ, ծրագր ղեկավար Ղարիբ Հարությունյանը սեպտեմբերի 25-ին՝ կայքի շնորհանդեսի ընթացքում: Ինտերակտիվ կայքը ոչ միայն տեղեկություններ տալու, այլև յուրաքանչյուր քաղաքացու կողմից համայնքին մուտքագրած գումարների վերահսկման լավագույն տարբերակ համարում է ծրագրի փորձագետ, Praxis քաղաքականության հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Հիլլե Հինսբերգը: Էստոնացի փորձագետը, ներկայացնելով նմանատիպ էստոնական կայքը, հույս հայտնեց, որ Գյումրիում էլ նմանա տիպ կայքը ոչ միայն կգործի, այլև կզարգանա, օրինակ՝ էստոնական կայքում կա «ինտերակտին քննարկում» բաժինը, բայց դեռ նմանատիպ քննարկման օրինակ չի եղել:

Փորձագետը վստահ է՝ այն մասնագիտական թիմը, որն ունի Գյումրին, կկարողանա զարգացնել այս նախաձեռնությունը: Ավելին, Հիլլե Հինսբերգը հնարավոր է համարում, որ Գյումրիի օրինակին հետևեն այլ համայքներ ևս: Արդյունավետության ապահովման համար ծրագիրը պահանջում է նաև ՏԻՄ մարմնի հետ համագործակցություն: Այն որ համագործակցությունը կա և կլինի նաև հատագայում, շնորհանդեսի ժամանակ հայտարարեց Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը՝ փաստելով, որ Գյումրիի քաղաքապետարանը գործում է թափանցիկ և այս ծրագիրը, որը բյուջեն հանարության համար տեսանելի է դարձնում, ևս իրականացվում է քաղաքապետարանի հետ ձեռք բերված համաձայնության և արդյունավետ համագործակցության արդյունքում:

Շնորհանդեսի ժամանակ ներկայացվեցին նաև համայնքի բյուջեի վերլուծությունների արդյունքները և կայքից օգտվելու ուղեցույցը: Ծրագիրն իրականացվում է «Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան»-ի և Հետազոտական Կենտրոնների Հիմնադրամի աջակցությամբ:

Արմենուհի Մխոյան

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live