Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Մամեդյարովն ու Մեծամորի ԱԷԿ–ը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը ոչ մի առիթ բաց չի թողնում Հայաստանի վրա քաղաքական ճնշում գործադրելու: Վերջին օրերին սահմանագծում ռազմական գործողությունների սրացումը, Լապշինի գործը քիչ էին, հիմա էլ Բաքուն որոշել է խոսել Մեծամորի ատոմակայանի վտանգավորության մասին: 
Երեկ այդ երկրի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե իբր Մեծամորի ատոմակայանը սպառնալիք է: «Այն շատ հնացած է, Չեռնոբիլի տարբերակն է: Բարեբախտաբար, «Ռոսատոմը» լրացուցիչ գումարներ է տալիս: Բայց միևնույն է, այդ ԱԷԿ–ն իր դարն ապրել է: Եթե Աստված չտա, մի բան պատահի, կտուժեն բոլորը, ոչ միայն Հայաստանը»,– РИА Новости–ին տված հարցազրույցում ասել է նա:

Ընդհանրապես, Ադրբեջանը պարբերաբար բարձրացնում է ատոմակայանի հարցը: Անցած տարվա մայիսին էլ Իլհամ Ալիևն էր հայտարարել, որ Մեծամորի ատոմակայանն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար: «Կա տեղեկատվություն այն մասին, որ Հայաստանն ապօրինաբար օգտագործում է այդ կայանի միջուկային թափոնները»,– ասել էր նա Ստամբուլ այցի ընթացքում: «Հայաստանի խորհրդարանի անդամները, քաղաքական գործիչները հայտարարել են, որ ունեն միջուկային զենք` «կեղտոտ ռումբ»: Միջազգային հանրությունը պետք է արձագանքի: Հայաստանի միջուկային սպառնալիքը պետք է չեզոքացվի»,– ասել էր նա:

Դեռ այն ժամանակ ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը նշել էր, որ այդ տիպի ԱԷԿ–ում ատոմային ռումբ պատրաստելը չափազանց դժվար է, սակայն ԱԷԿ–ի թափոններից «կեղտոտ ռումբ» պատրաստելը տեսականորեն հնարավոր է: «Բայց դա այնքան էլ հեշտ բան չէ, ու անհասկանալի է, թե հայերի ինչին է պետք»,– ասել էր փորձագետը:
Մեկ այլ ռուս փորձագետ, ՌԴ Միջուկային ընկերության անդամ, ՌԴ ատոմային էներգիայի նախկին փոխնախարար Բուլատ Նիգմատուլինն անդրադարձել է Ադրբեջանի հայտարարություններին: «Այս կամ այն կայանի վտանգավորությունն ապացուցելու համար անհրաժեշտ է անցկացնել լրջագույն հետազոտական աշխատանք, ինչը կարող է անգամ տարիներ տևել: Իսկ քանի որ նման աշխատանքներ չեն իրականացվել, ուստի նման պնդումները ոչ այլ ինչ են, եթե ոչ քաղաքական մերկապարանոց հայտարարություններ»,– ասել է նա:

Մեր կողմից հավելենք, որ իր հայտարարության մեջ Մամեդյարովը ճիշտ համեմատություն չի անում Չեռնոբիլի հետ, քանի որ Չեռնոբիլի ԱԷԿ–ում տեղադրված էր РБМК–1000 տիպի ռեակտոր, իսկ հայկական ԱԷԿ–ում տեղակայված է իր տեսակով միանգամայն տարբեր` ВВЭР–440 տիպի ռեակտոր:
Հաջորդը: ՄԱԳԱՏԷ–ն Մեծամորի ատոմակայանի աշխատանքների և անվտանգության նկատմամբ ոչ մի բողոք չունի: Դեռ 15 տարի առաջ Հայաստանն ու Ռուսաստանը լուրջ վերանորոգում են անցկացրել, և այժմ ԱԷԿ–ն աշխատում է նորմալ ռեժիմով:

«Ռոսատոմի» փորձագետների հետ համատեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԷԿ–ի շահագործման ժամկետը ևս 10 տարով` մինչև 2026 թ. երկարացնելու մասին: Ակնկալվում է, որ այդ աշխատանքները կսկսվեն այս տարվա գարնանը և կտևեն մոտ կես տարի: Երկուշաբթի օրը այդ հարցին անդրադարձել էր ՀՀ էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը` նշելով, որ «ընթացիկ տարում կշարունակվեն ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետների երկարացման աշխատանքները»: Ի դեպ, այդ նպատակով ՀՀ և ՌԴ կառավարությունները համաձայնագիր են ստորագրել, որի շրջանակներում ՀՀ կառավարությունը կստանա 270 մլն դոլարի վարկ և 30 մլն դոլարի դրամաշնորհ:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia