Եվրամիությունը 600 մլն եվրո կհատկացնի Կիեւին
INTERNATIONAL NEWSԵվրամիությունը պատրաստվում Է առաջիկա շաբաթներին Ուկրաինային տրամադրել ֆինանսական օգնության մասնաբաժին 600 միլիոն եվրոյի չափով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 10-ին այս մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
«Քանի որ Ուկրաինայի կառավարությունը խորհրդարան Է ներկայացնում օրինագիծ փայտանյութի արտահանման մորատորիումի վերացման մասին, դա, իմ կարծիքով, բավարար պայման Է 600 միլիոն տրամադրելու համար: Դա կարվի առաջիկա շաբաթներին»,- ասել Է Յունկերն Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ կայացած հանդիպումից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



