Yerevan, 14.June.2026,
00
:
00
BREAKING


Թրամփը ՄԱԿ–ին ջղաձգության է հասցրել

INTERNATIONAL NEWS

ԱՄՆ հանրապետականները երբեք էլ չեն սիրել ՄԱԿ–ը և, ինչպես Ջորջ Բուշն Իրաքի ռմբակոծման որոշումն ընդունելիս, փորձել են հնարավորինս զանց առնել այն: Բայց, իհարկե, հանրապետական վերաբերմունքի ամենավառ օրինակը ներկայումս պետքարտուղարի տեղակալի հավակնորդ Ջոն Բոլթոնի հայտնի թևավոր խոսքն է, որ դեռ 2005–ին է հնչել՝ «Շատ հանգիստ կարելի է հողին հավասարեցնել ՄԱԿ–ի շտաբ–բնակարանի վերևի տասը հարկերը, և ոչ ոք չի էլ նկատի, որ աշխարհում ինչ–որ բան պակասում է»: Այնպես, որ պնդել, թե ՄԱԿ–ի համար նորություն է հանրապետականների սկեպտիցիզմը, և դա կապել միայն Թրամփի հետ, ինչպես նույնիսկ հեղինակավոր հանդեսներն են փորձում անել, մեծագույն մոլորություն է: Այլ բան, որ հատկապես Թրամփի ընտրվելուց հետո, կառույցը, հնարավոր հարվածներին դիմակայելու առումով, առավել ակտիվ սպասման ռեժիմով է աշխատում. չէ՞ որ Թրամփը դեռ նախընտրական քարոզչության ընթացքում էր բոլորի, այդ թվում՝ ՄԱԿ–ի համար հին աշխարհակարգի կործանիչ երևակվում: ՄԱԿ–ում, ուրեմն, սպասելի էր նախ՝ Հրվ. Կարոլինայի էքս–նահանգապետ Նիկկի Հեյլիի՝ ՄԱԿ–ում ԱՄՆ ներկայացուցիչ նշանակվելը (տիկինն, ի դեպ, թեպետ բարեհաճության է արժանացել իր նահանգում, բայց առհասարակ դիվանագիտական փորձ չունի: Եվ քանի որ բոլորովին չի կողմնորոշվում միջազգային հարցերում, նրա առաջին ճեպազրույցը, որում լրագրողներին հայտնեց, թե պատրաստվում է մանրազնին կերպով ուսումնասիրել իր աշխատավայրը և էականորեն բարելավել դրա աշխատանքը, միայն բոլորի քմծիծաղը հարուցեց), ապա նաև՝ The New York Times–ի տեղեկատվությունը, թե Սպիտակ տունը պատրաստվում է առնվազն կիսով չափ սահմանափակել տարբեր միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿ–ին ու նրա կողմից ֆինանսավորվող հիմնադրամ/գործակալություններին տրվող ամերիկյան նվիրատվությունները: Ինչո՞ւ.

The Economist–ն է մեկնաբանել՝ իբր, լավ գործարարի համար, իսկ Թրամփը հենց այդպիսին է, հնարավոր ամեն բան բիզնես է: Այս դեպքում՝ նույնիսկ պետական հարաբերություններն ու քաղաքականությունը: Եվ եթե այդպես է, վաղ թե ուշ, դիտարկելով ՄԱԿ–ի հետ Վաշինգտոնի հարաբերությունները, Թրամփը գալու էր այն եզրակացության, որ այդտեղ ուղղվող փողերը, որ 1 միլիարդից ավելին են և ողջ ֆինասավորման 22%–ն են կազմում, վատ ներդրում են իր համար... Այո, ծանր բաժին հասավ ընդամենն այս հունվարին ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար դարձած Անտոնիո Գուտերեշին: Փորձառու, հմուտ դիվանագետի նշանակումը Նյու–Յորքում բոլորին էր խանդավառել, որովհետև, ի տարբերություն «դրսից» ՄԱԿ–ում հայտնված իր երկու նախորդների՝ նրանից բոլորն էին լուրջ փոփոխություններ ակնկալում: «Իսկ հիմա ինչ է ստացվո՞ւմ,– հարցնում է իսրայելյան Maariv–ը,– ստացվում է՝ այդ մարդուն պարզապես չեն թողնի աշխատել, և դա կանի ոչ թե Պուտինը, որի արհամարհանքը ՄԱԿ–ի նկատմամբ հայտնի փաստ է, այլ՝ Թրամփը: Ընդ որում, եթե Պուտինը գոնե հմուտ Չուրկինին է ներկայացուցիչ նշանակում կառույցում, Թրամփն առհասարակ է բոլորին ձեռ առնում իր Հեյլիով:

Բայց դա էլ մի կողմ. ՄԱԿ–ում և հատկապես ԱԽ–ում հիմա ոչ այնքան Հեյլիից են տագնապած, որքան այն բանից, որ իրականում Պուտին–Թրամփ գաղտնի պայմանավորվածությունը, նոր աշխարհակարգի առումով, կայացած փաստ է, և այդ խաղում գոնե ձևական այլ մասնակից չկա: «Սոսկալի է, բայց նրանք ազդեցությունների ոլորտի կբաժանեն մոլորակն՝ ըստ նախասիրությունների, և ամեն մեկն իր տարածքում իր հայեցողությամբ կհանգուցալուծի հնարավոր խնդիրները»,– իսրայելական Maariv–ում անկեղծացել է ՄԱԿ–ի անանուն դիվանագիտական աղբյուրը…

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future