Yerevan, 08.July.2026,
00
:
00
BREAKING


Նախագահն ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության և մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհին

POLITICS

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության և մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհին: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում պարոն Դորգերլոհի հայանպաստ գործունեությունը և անձնական ներդրումը Հայոց ցեղասպանության լուսաբանման և իրազեկվածության բարձրացման հարցում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Գերմանիան Հայաստանի համար կարևորագույն գործընկեր և բարեկամ երկիր է, և երկու երկրների միջպետական հարաբերությունների հետևողական զարգացումը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում:

Նախագահը գնահատելի է համարել ընթացիկ տարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների անցկացումը Գերմանիայում: Սերժ Սարգսյանի խոսքով, հայ ժողովուրդը մեծապես կարևորում է Գերմանիայի պաշտոնական շրջանակների դիրքորոշումը Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում, մասնավորապես` Նախագահ Յոախիմ Գաուկի ելույթը ապրիլի 23-ին` Բեռլինի մայր տաճարում: Սերժ Սարգսյանն առանձնակի կարևորել է նաև Սաքսոնիա-Անհալթ երկրամասի և անձամբ կրթության և մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհի աջակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տ արելիցի միջոցառումների անցկացմանը:

Հանդիպմանը զրուցակիցները հույս են հայտնել, որ Հայաստանի և Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հետ զարգացող հարաբերություններ նոր երանգ և շեշտադրումներ կհաղորդեն հայ-գերմանական համագործակցությանը:

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության և մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհը շնորհակալություն է հայտնել Նախագահին՝ ջերմ ընդունելության և իր գործունեությունը բարձր գնահատականի արժանացնելու համար: Նախարար Դորգերլոհը հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահին է նվիրել Գերմանիայում հրատարակված՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող դպրոցական դասագրքերի մեթոդական ուղեցույցը, որից, ըստ նրա, կարելի է օգտվել նաև առցանց: Ուղեցույցը երկրամասի ուսուցիչներին կօգնի դասավանդման ընթացքում համապատասխան տեքստերի, լուսանկարների, օժանդակ նյութերի օգնությամբ ներկայացնել Հայոց ցեղասպանության թեման: «Մենք պետք է ասենք, թե ի՞նչ է կատարվել իրականում, ասենք՝ ո՞րն է Հայոց ցեղասպանության հետ կապված ճշմարտությունը»,-ընդգծել է նախարար Շտեֆան Դորգերլոհը՝ Նախագահին նվիրելով նաև Գերմանիայի և Հայաստանի դպրոցականների կողմից գրված Հայոց ցեղասպանության թեմայով շարադրությունների ժողովածուն և Սիամանթոյի ստեղծագործությունների գերմաներեն թարգմանությամբ հրատարակությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել միջխորհրդարանական հարաբերություններին: Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ դրանք տարեցտարի զարգանում են ակտիվ փոխայցերի արդյունքում:

Երկուստեք կարևորվել են նաև հայ-գերմանական մշակութային փոխանակումները, սերտ համագործակցությունը մշակույթի ոլորտում, ինչը, զրուցակիցների համոզմամբ, կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների փոխճանաչման բարձրացմանը: ՀՀ Նախագահը և նախարար Դորգերլոհն ընդգծել են Հայաստանում գերմաներենի խորացված ուսուցման ուղղությամբ ծրագրերի իրագործման անհրաժեշտությունը, որի նպատակով, ըստ նախարարի, արդեն որոշակի մտահաղացումներ կան:

 

Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds