Թրամփը խոստացել է հարգել «մեկ Չինաստանի» սկզբունքը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ փերտրվարի 9-ին կայացած հեախոսազրույցի ընթացքում համաձայնել Է առաջնորդվել «մեկ Չինաստանի» սկզբունքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:
«Երկու երկրների ղեկավարները քննարկել են բազմաթիվ թեմաներ, եւ նախագահ Թրամփը Սի Ցզինպինի խնդրանքով համաձայնել Է հետեւել «մեկ Չինաստանի» քաղաքականությանը»,- նշվում Է հաղորդագրության մեջ:
Սպիտակ տանն ընդգծել են, որ քաղաքական գործիչները «բավականին տեւական հեռախոսազրույց են անցկացրել», որը «շատ անկեղծ Էր, իսկ երկու ղեկավարները լավագույն մաղթանքներն են հղել» ԱՄՆ-ի եւ Չինաստանի ժողովուրդներին: Թրամփը եւ Սի Ցզինպինը փոխադարձ այցերի հրավերներ են արել եւ հույս հայտնել, որ երկկողմ շփումները կշարունակվեն ու կբերեն «շատ լավ արդյունքների», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



