Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Եվ նորից Զարուհին. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշել է. «Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության 25–ամյա պատմության ընթացքում իր սխալներով և ձախողումներով, հաջողություններով և հաղթանակներով մտել է նոր փուլ: Այս նոր փուլին նախորդած 2016 թվականը ոչ միայն հայ ժողովրդի համար բեկումնային տարի էր` ցնցումների և ժայթքումների իմաստով (պատերազմ և ապստամբություն), այլ նաև «Ժառանգություն» կուսակցության գործունեության բնականոն ընթացքի խաթարման իմաստով նույնպես: 

Այժմ «Ժառանգություն» կուսակցությունը պետք է կայացնի կարևոր որոշում` 2017 թվականի քաղաքական գործընթացներին իր մասնակցության ձևի ու բովանդակության վերաբերյալ: Մերժելով «Ժառանգություն» կուսակցության իմ գործընկերների կողմից դաշինքով մասնակցությունը «Խորհրդարանական ընտրություններ» անվան տակ քաղաքական գործընթացին` իմ դիրքորոշման հիմքում ընկած է քաղաքականությամբ զբաղվելու հիմնական կանոնը` համաձայնություն սկզբունքների, ծրագրի և գաղափարախոսության շուրջ: Հուսով եմ, որ «Ժառանգություն» կուսակցությունն իր մեջ ուժ և իմաստություն կգտնի իր մասնակցությունը բերելու քաղաքական գործընթացներին սեփական անվան տակ: Հակառակ դեպքում` ես չեմ պատրաստվում միանալ որևէ միավորի»:

«Ժառանգության» մասին խոսելիս կարող ենք դիտարկում անել, համաձայն որի՝ այս կուսակցության գործելաոճը պետք է ներառել քաղաքագիտության դասագրքերում։ Այն կարող է լավ ձեռնարկ հանդիսանալ ապագա քաղաքագիտություն սովորողների համար այն իմաստով, թե ինչպես չպետք է զբաղվել քաղաքականությամբ։ Կուսակցության առաջնորդի աբսուրդ մտքերը, 2013–ի և հաջորդող գործընթացները, որոնք հետևողականորեն փոշիացնելով ընտրազանգվածը, հասան այս վիճակին, այդ ամենի վկայությունն են։
Ա

յժմ էլ կուսակցությունը չի կողմնորոշվում, թե ինչ է անելու ու ում հետ է համագործակցելու։ ՏԻՄ ընտրություններին չմասնակցելն անհասկանալի պատճառներով հիմնավորելն էլ առավել խորացրեցին կասկածներն առ այն, որ կուսակցությունում ինչ–որ մի բան այնպես չէ։ Իսկ այդ ամենի արդյունքները մենք տեսնում ենք հենց այսօր։ Եթե անցնող գումարման խորհրդարանում, չլինեին Զարուհի Փոստանջյանի ոչ այդքան բովանդակային ելույթները և քաղաքական հնարքները, ապա կարող էինք ընդհանրապես փաստել, որ խմբակցություն, որպես այդպիսին, գոյություն չուներ։ Ճշմարտության համար պետք է փաստեմ, որ Փոստանջյանի վերջին բացահայտումն իրոք անակնկալ էր ինձ համար։ Այս պարզաբանումով նա անում է հետաքրքիր քաղաքական և սկզբունքային քայլ՝ հանդես գալով միայն կուսակցության և կուսակցության գաղափարախոսության դիրքերից։ Անշուշտ, վերջնական կարող ենք դիտարկումներ անել միայն այն ժամանակ, երբ պրոցեսները ավարտվեն, սակայն հիմա արդեն կարող ենք պնդել, որ Փոստանջյանի սկզբունքայնությունը չէր խանգարի շատ տղամարդ քաղաքական գործիչների։

Ակնհայտ է, որ «Ժառանգությունը» միայնակ չի կարող հաղթահարել հինգ տոկոսի սահմանը։ Եվ սա է այն միակ պատճառը, որ կուսակցության որոշ գործիչներ դռնեդուռ ընկած փորձում են ձևավորել ինչ–ինչ դաշինքներ։ Առանց ակնոցի էլ հասկանալի է, որ նրանք իրենց առաջ իշխանափոխության կամ նման խորքային խնդիրներ չեն դրել։ Բնական է, որ յուրաքանչյուր ոք, ով հինգ տարի ճաշակում է ոչինչ չանելու ու դրա դիմաց փող ստանալու բերկրանքը, կուզենա, որ այն շարունակվի ևս հինգ տարի։ Ու միակ ստիմուլը դաշինքներից որևէ մեկում ներառվելու ու հաջորդ խորհրդարանում իրենց տեղն ապահովելու համար, կարող է լինել միայն դա։

Այստեղ է որ Փոստանջյանը գնում է կտրուկ քայլի՝ փաստացի հայտարարելով, որ մանդատի չի տենչում։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder