«Գզվռտոցը` գզվռտոց», բայց Հայրիկյանը Օհանյան–Օսկանյան դաշինքից «թռնող չի, թռցնող ա». «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Սեյրան Օհանյան–Վարդան Օսկանյան դաշինքին միացած ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ով ընդամենը 2 օր առաջ հայտարարել էր, որ «եթե Օհանյան–Օսկանյան դաշինքը շարունակի հապաղել և գաղտնի պահել ժողովրդից իր գործողությունները, ապա հնարավոր է ԱԻՄ–ը դուրս գա այդ միությունից», կտրուկ փոխել է միտքը:
«Փաստի» հարցին, թե հնարավոր է լքի դաշինքը, երեկ ԱԻՄ նախագահը այսպիսի պատասխան տվեց. «Ինչի՞ համար, ինչի՞ համար: Ես նույնիսկ բանտից դուրս չեմ եկել, ընկերներիս մեծ մասը դուրս եկան բանտից, ես դուրս չեկա: Դուրս գալու սովորություն չունեմ: Թռնող չեմ եղել կյանքում: Ես թռնող չեմ, թռցնող լինում եմ, բայց թռնող՝ չէ»:
Նշենք, որ ավելի վաղ Հայրիկյանը հայտարարել էր նաև դաշինքում տեղերի շուրջ գզվռտոցի մասին:
Ի դեպ, երեկ՝ «Համախմբման» երիտթևի համագումարից հետո, Վարդան Օսկանյանն ասել է, թե «դժվար է ասել՝ ինչպիսի վերջնական տեսք կունենա դաշինքը»։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



