Իրանի պաշտպանության նախարարը հերքել է նոր հրթիռային փորձարկումների մասին հաղորդագրությունները
INTERNATIONAL NEWSԻրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Հոսեյն Դեխգանը կեղծիք է անվանել Իրանի նոր հրթիռային փորձարկումների մասին հաղորդագրությունները, հայտնում է ԻՐՆԱ-ն։
Նա հերքել է, որ նման փորձարկումներ են եղել։ «Նույնիսկ եթե եղել են, ամերիկացիներին դա չի վերաբերում»,- նշել է նա, շեշտելով, որ Իրանի հրթիռային ծրագիրը ուղղված է երկրի պաշտպանունակությանը։ Դեխգանի խոսքով իրանական հրթիռային փորձարկումների մասին հայտարարությունների հեղինակը սիոնիստական վարչակազմն է։ Նա Պարսից ծոցի հարավային ափի երկրներին կոչ է արել չհավատալ այդ ստերին, քանի որ Իրանը նրանց համար երբեք սպառնալիք չի եղել ու չի լինի։ Նրա կարծիքով ԱՄՆ-ն հոգեբանական պատերազմ է վարում, որպեսզի ավելի շատ զենք վաճառի տարածաշրջանային երկրներին։ Դեխգանը շեշտել է, որ իրանցիները պատասխան կտան հոգեբանական պատերազմին, քարոզչությանը ու սպառնալիքներին այն հանրահավաքի ժամանակ, որը փետրվարի 10-ին է ծրագրված Իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ։



