Հակառակորդը շարունակում է անկանոն կերպով խախտել հրադադարի ռեժիմը. ՀՀ ՊՆ
SOCIETYNews.am-ը գրում է.
Հայ-ադրբեջանական պետական սահմանին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին պաշտպանության նախարարության լրատվության վարչությունից:
Լրատվության վարչությունից տեղեկացրին, որ հրադադարի ռեժիմի խախտումներն անկանոն բնույթ են կրում, կրակոցների ինտենսիվությունը նախորդ օրվա համեմատ նվազել է:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ սեպտեմբերի 24-ի երեկոյան Տավուշի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծման հետեւանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել, երկուսը` Բերդավանից, մեկը՝ Պառավաքարից։ Բոլոր 3 զոհերը կանայք են, երկուսը՝ տարեց, մեկը` 41 տարեկան:
Կա 4 վիրավոր: Նրանցից երեքը հիվանդանոցում են, մեկը դուրս է գրվել:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



