Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Լապշինի արտահանձնման վերաբերյալ պետք է ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել

SOCIETY

Ցանկացած երևույթ, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը կամ կոնտեքստի մեջ կան այդ բառերը, Հայաստանի Հանրապետությանը հետաքրքրում է։ 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԹևանՊողոսյանը և հավելեց, որ լրիվ այլ հարց է, թե մենք ինչպես ենք օգտագործում այդ երևույթը մեր շահերն առաջ տանելու համար։ 
«Մի կողմից՝ մենք, իհարկե, կարող ենք ասել, որ Լապշինը ՀՀ քաղաքացի չէ, վատ չէր վարձատրվում իր գրած պատմությունների համար, տարբեր անձնագրեր օգտագործելով, իր շահերից ելնելով՝ փորձել է ինչ-որ գործողություններ անել, առերեսվել է քրեական գործընթացների հետ, և մեզ ինչո՞ւ պետք է նա հետաքրքրի: Բայց եթե հարցը դիտարկում ենք հայկական շահերի տեսանկյունից և ինքներս մեզ հարցնում ենք, թե ինչպե՞ս են որևէ մի երևույթ մեր թշնամիները մեր դեմ օգտագործելու, ապա պետք է մտածենք, թե ի՞նչ պետք է անենք, որպեսզի նմանատիպ իրավիճակներ չլինեն և չձևավորվեն նմանատիպ հնարավորություններ։ Այստեղ գալիս է մի կարևոր խնդիր, որը մեր պետական մտածելակերպի մեջ պետք է տեղ կգնի»,- ասաց պատգամավորը: 

«Ինձ հիմա մի հարց է հետաքրքրում՝ ինչպիսի՞ դասեր ենք մենք քաղելու և ի՞նչ քայլեր ենք անելու մեր պետականաշինության և հայկական շահերն առաջ տանելու համար»,- ասաց նա: 

Թևան Պողոսյանը նշեց, որ այն օրը, երբ Ռամիլ Սաֆարովին արտահանձնեցին Հունգարիայից Ադրբեջան, պետք է սկիզբը դառնար, որ Հայաստանի կառավարությունը կամ պետական մարմինները նիստ հրավիրեին ու ասեին, որ այսօրվանից հետո իրենք պետք է նոր ինստիտուտ ներմուծեն իրենց աշխատանքի մեջ՝ սցենարների ծրագրավորում։ «Պետք է փորձենք նախապատրաստվել նմանատիպ իրավիճակների, եթե մի այլ երկրում լինի, գործողությունների ինչ փաթեթ ենք պատրաստելու։ Ռազմական մոտեցումներում կա այդ սցենարների ծրագրավորումը։ Պատերազմ հայտարարեցին, այդ փաթեթը հանում ենք և սկսում ենք գործողություններ գրել։ Նույնը պետք է կարողանանք անել նաև արտաքին հարաբերություններում»,- նկատեց պատգամավորը։ 

Ինչ վերաբերում է Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանի հայտարարություններին, թե ոչինչ չի կարողացել անել, Թևան Պողոսյանի կարծիքով, դրանք վկայում են այն մասին, թե ինչպիսի վերաբերմունք է եղել հայկական պետական համակարգում: Իր կարծիքով, դեսպանը պետք է ձևավորեր այնպիսի իրավիճակ, որտեղ հայկական շահերը վեր կդասեին, քան ինչ-որ մեկի արտահանձնումն ու խնդիրները։ 
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորը նաև նշեց, որ մինչև որևէ երկիր չիմանա, որ հայկական շահերը ոտնահարելով ունենալու է խնդիրներ, ցանկացած երկիր դրանք կանտեսի՝ լինի հզոր, թե փոքր երկիր: «Ես կարծում եմ, որ մենք, ոչ միայն Լապշինի այս մի դեպքի մասին պիտի մտահոգվենք, այլ նաև պետք է կարողանանք նայել, թե, օրինակ, այս շաբաթվա մեջ որքան այլ խնդիրներ են եղել Արցախի հետ կապված։ Մենք պետք է փորձենք ինստիտուցիոնալ մեխանիզմներ ձևավորելով՝ այնպես անել, որ այլևս այսպիսի բաներ չկրկնվեն»,- նշեց Պողոսյանը։ 

«Մենք ոչ Սաֆարովի դեպքից հետո ենք դասեր քաղել, ոչ էլ մնացած այլ դեպքերից։ Ես կողմ եմ ինստիտուցիոնալ և համակարգային մոտեցմանը»,- ընդգծեց պատգամավորը։ 

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիբլոգեր Ալեքսանդր Լապշինիբողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետորով Լապշինը պետք է արտահանձնվեր ԱդրբեջանԼապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բ աքու՝ պետական անվտանգության ծառայությանաշխատակիցների ուղեկցությամբԱդրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչերև 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատումհոդվածներովԵրկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League