Երկար ժամանակ է հարկավոր, որ պատանիներն աճեն. Արտաշես Ներսիսյան
SOCIETYՀայաստանի ծանրամարտի կանանցհավաքականի գլխավոր մարզիչ ԱրտաշեսՆերսիսյանի խոսքով՝ պատանի ծանրորդներին ժամանակ է պետք արդյունք գրանցելու համար:
«Կան լավ երեխաներ, ովքեր հեռանկարային են: Բայց կիլոգրամները շատ պակաս են, փորձը շատ քիչ է: Արդյունք ցույց տալու համար շուրջտարյա հավաքներ են պետք: Մեզ բավականին երկար ժամանակ է հարկավոր, որ պատանիներն աճեն: Ավելի ավագ սերնդի ծանրորդներն ուրիշ էին, գուցե դա նրանից էր, որ նրանք ավելի շատ էին տրամադրված, քանի որ չկային այս հեռախոսները: Հիմա այս տեխնիկայի դարում դրանք բոլորը խոչընդոտում են»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ներսիսյանը:
Խոսելով ֆեդերացիայի նախագահ չունենալու մասին՝ Ներսիսյանը փաստեց. «Առաջ, երբ ֆեդերացիան նախագահ ուներ, պատանիներն ինչ-որ աշխատավարձ ստանում էին, հիմա դա էլ չկա: Շատ մանր-մունր բաներ կան, որոնք խոչընդոտում են երեխաների զարգացմանը»:
Երեւանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում ընթանում է Հայաստանի ծանրամարտի պատանեկան առաջնությունը: Հայաստանի չեմպիոններ դարձան Անուշ Արշակյանը (44 կգ), Տանզելա Գրիգորյանը(48 կգ), Վալենտինա Մովսիսյանը (53 կգ), Միլենա Խաչատրյանը (58 կգ), Լուիզա Սահրադյանը (63 կգ), 69 կգ Լիանա Գյուրջյանը (69 կգ), < /i>Մարգարիտա Առաքելյանը (75 կգ) և Աիդա Մանուկյանը (+75 կգ): Առաջնությանը մասնակցում էին 23 աղջիկ ծանրորդներ:



