Հռոմի պապն ընդունել Է կոռուպցիայի փաստը Վատիկանում, բայց դա նրան չի ընկճում
SOCIETYռոմի Ֆրանցիսկոս պապը գիտի, որ Վատիկանում եւս կա կոռուպցիա, բայց դա նրան չի ընկճում: Այդ մասին քահանայապետը խոսել Է կրոնական վանական ուխտերի ու միաբանությունների ներկայացուցիչների հետ անցյալ տարվա նոյեմբերի 25-ին կայացած խորհրդապահական հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Civilt cattolica («Կաթոլիկական քաղաքակրթություն») կրոնական հրատարակությունը հրապարակել Է Ֆրանցիսկոսի ելույթը: Այդ մասին հայտնել Է Corriere della Sera թերթը, որն առանձին քաղվածքներ Է մեջբերել: «Վատիկանում կա կոռուպցիա: Բայց ես հանգիստ եմ: Եթե կա խնդիր, ես երկտող եմ գրում սուրբ Հովսեփին եւ այն դնում իմ սենյակում գտնվող արձանի տակ»,-ասել Է Ֆրանցիսկոսը:
«Իմ հանգստությունն աստվածային պարգեւ Է: Իմ ընտրվելու պահին ես կատարյալ հանգստություն Էի զգում: Եվ այդ զգացողությունն ինձ այլեւս չի լքել»,-խոստովանել Է քահանայապետը:
Նա նաեւ ասել Է, թե չի վախենում քննադատությունից: «Լավ Է, երբ քեզ քննադատում են: Դա իմ սրտովն Է: Որովհետեւ կյանքը լի Է թերիմացություններով եւ վեճերով: Բայց ամենաբարդ հարցերը տալիս են ոչ թե կրոնի աշխարհի ներկայացուցիչները, այլ երիտասարդությունը»,-հավելել Է Ֆրանցիսկոսը:
Իր քարոզներում Հռոմի պապը քանիցս կոռուպցիան համարել Է արդի աշխարհի չարիքը եւ հորդորել Է պայքարել այդ երեւույթի դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



