Մայթերի սալապատումը կշարունակվի նաև 2017 թվականին
SOCIETYԵրևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2017թ. ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում կշարունակվեն մայթերի բետոնե ձևավոր և քարե սալիկների վերատեղադրման կամ նորերով փոխարինման աշխատանքները: Այն մայթերին, որտեղ սալիկները վնասվել են ու ենթակա չեն հետագա շահագործման, դրանց փոխարեն նորերը կտեղադրվեն, իսկ այն հատվածներում, որտեղ տարիների ընթացքում առաջացել են նստվածքներ, սակայն նախկինում տեղադրված սալիկներն անվնաս են մնացել, տարածքի հարթեցումից հետո կվերատեղադրվեն: Մայրաքաղաքի մայթերի սալիկապատման 2017թ. ծրագիրը կմեկնարկի գարնանից` եղանակային բարենպաստ պայմանների առկայությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



