Մեկնարկում Է Բեռլինի կինոփառատոնը
SOCIETYՓետրվարի 9-ի երեկոյան Գերմանիայի մայրաքաղաքում մոտավորապես 1,5 հազար հյուրերի ներկայությամբ տեղի կունենա Բեռլինի կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառումը կկայանա Պոտսդամեր-պլաց հրապարակում գտնվող նշանավոր «Բեռլինալե պալատում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սպասվում Է, որ այստեղ կարմիր ուղեգորգի վրայով ուրիշների թվում կանցնեն Պենելոպա Կրուսը, Ռիչարդ Գիրը, Կատրին Դենյովը, Ռոբերտ Փաթինսոնը, Հյու Ջեքմանը, Մորից Բլյայբթրոյը:
Փառատոնը կբացվի ֆրանսիացի պրոդյուսեր եւ սցենարիստ Էտիեն Կոմարի «Ջանգո» դեբյուտային ռեժիսորական աշխատանքի ցուցադրությամբ: Այս կենսագրական ժապավենը պատմում Է ջազային կիթառահար Ջանգո Ռեյնհարդթի մասին: Ընդամենը ոսկե եւ արծաթե «Արջերի» համար պայքարում Է 18 ֆիլմ: Դրանց թվում աշխատանքներ են Գերմանիայից, Պորտուգալիայից, Ռումինիայից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Ճապոնիայից, իսկ ընդամենը տարբեր ծրագրերում կցուցադրվի 399 կինոժապավեն:
Այս տարվա Բեռլինալեի ժյուրիի կազմում ի թիվս այլոց տեղ են գտել ամերիկացի դերասանուհի Մեգի Ջիլենհոլը, մեքսիկացի դերասան եւ ռեժիսոր Դիեգո Լունան, չինացի ռեժիսոր Վան Ցյույանանը, որի «Տուիի հարսանիքը» ֆիլմը 2007 թվականին արժանացել Է ոսկե «Արջի»: Ժյուրիի նախագահ կդառնա նիդեռլանդացի ռեժիսոր Պոլ Վերհովենը, որը հայտնի Է այնպիսի ֆիլմերի վրա իր աշխատանքով, ինչպիսիք են՝ «Նա» (2016 թ.), «Հիմնական բնազդ» (1992 թ.) եւ «Հիշել ամեն ինչ» (1990 թ.) ժապավենները: Փառատոնի դափնեկիրների անունները կհայտարարվեն փետրվարի 18-ին, նույն օրը տեղի կունենա պարգեւատրման արարողությունը, իսկ բուն ստուգատեսը կավարտվի մեկ օր հետո:
Բեռլինյան առաջին կինոփառատոնը բացվել Է 1951 թվականի հունիսի 6-ին՝ Ալֆրեդ Հիչքոքի «Ռեբեկա» (1940 թ.) ֆիլմով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
Ucom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia
5
Idram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system Idram...



