Փրկարարները Սևանա լճում որոնում են անհայտ կորած 2 անձանց
SOCIETYՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 25-ին, ժամը 17.25-ին ահազանգ է ստացվել, որ Հայրիվանք գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, նավակը, որում եղել է 3 մարդ, շրջվել է:
Նրանցից մեկին հաջողվել է լողալով դուրս գալ ափ և ահազանգել 911 ծառայություն: Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը և ջրափրկարարական ջոկատը:
Իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ: ՏԿԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



