Վարչապետը կարևորում է լիազորված տնտեսական օպերատորի գործարկումը
POLITICSՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց Ֆինանսների, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների հետ մեկամսյա ժամկետում վեր հանել ու վերացնել իրավաբանական անձանց լիազորված կարգավիճակ շնորհելու գործընթացում առկա խոչընդոտները, այդ թվում՝ օրենսդրական, և երկու ամսից զեկուցել, թե քանի լիազ որված տնտեսական օպերատոր է հաշվառվել, իրականացնել հանրության ակտիվ իրազեկում:
«Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի գործարկումը բիզնեսի արտաքին տնտեսական գործունեության բարձրացման կարևորագույն գործիք կարող է հանդիսանալ: Այն թույլ է տալիս աշխատել պարզեցված մաքսային ընթացակարգերով, վճարումների կատարման առումով ստանալ բարենպաստ պայմաններ, մաքսային հսկողության ենթարկվել նախընտրած վայրում և այլ հատուկ պարզեցված ընթացակարգեր»,- «Արմենպրես»-ի



