ԿԺԴՀ-ն կարող Է նյութեր ունենալ 60 միջուկային մարտագլխիկների ստեղծման համար
SOCIETY ԿԺԴՀ-ն կարող Է ունենալ նյութեր, որոնք բավական են 46-ից մինչեւ 60 միջուկային մարտագլխիկների ստեղծման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 9-ին այս մասին հայտնել Է Հարավային Կորեայի «Չունան իլբո» թերթը՝ վկայակոչելով զինվորականների եւ հետախուզական ծառայությունների գաղտնի փաստաթուղթը, որը հայտնվել Է իր տրամադրության ներքո:
Այսպես, ենթադրվում Է, որ 2016 թվականի դրությամբ հյուսիսկորեական կողմի տնօրինության տակ կարող Էր գտնվել մինչեւ 758 կիլոգրամ հարստացված ուրան եւ մինչեւ 54 կիլոգրամ հարստացված պլուտոնիում: Մասնագետների հաշվարկներով՝ որոնք բերում Է հրատարակությունը, մեկ միջուկային մարտագլխիկի համար օգտագործվում Է կա՛մ 16 – 20 կիլոգրամ այդպիսի ուրան, կա՛մ 4 – 6 կիլոգրամ պլուտոնիում:
ԿԺԴՀ-ն անցյալ տարի կատարել Է երկու միջուկային փորձարկում եւ բալիստիկ հրթիռների ավելի քան 20 արձակում: 20017 թվականի հունվարին Փենյանը հայտարարել Է շուտով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակելու մտադրության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



