Հոնքերի տատուաժից մաշկի վրա կարող են շատ խորը հետքեր, սպիներ մնալ. Մասնագետ
LIFELife.panorama.am-ը գրում է.
Վերջին տարիներին կանանց շրջանում մեծ տարածում է գտել հոնքերը ձեւափոխել տատուաժի միջոցով, իսկ թե որքանով է անվտանգ այդ պրոցեդուրան ու ինչպես կարելի է տատուն հեռացնել, Life.panorama.am-ը պարզել է տատու-արտիստ Նելլի Մովսիսյանից:
«Նախ ասեմ, որ տատուաժը առողջության տեսանկյունից ընդհանրապես վտանգավոր չէ, քանի որ օգտագործվող նյութերը բուսական հիմք ունեն, այլ հարց է, երբ տվյալ կոսմետոլոգը կամ տատու-արտիստը ինչ պրոֆեսիոնալությամբ է աշխատում: Տատուաժից մաշկի վրա կարող են շատ խորը հետքեր, սպիներ մնալ, եթե տվյալ մասնագետը չկարողանա նուրբ աշխատել: Երբ տատուն արվում է մաշկը փորելով, ապա նման դեպքում այդ հետքերն այլեւս չեն անցնի մաշկի վրայից»,- նշեց մասնագետն ու շարունակեց.
«Հոնքերի դեպքում կատեգորիկ արգելվում է սեւ պիգմենտները: Հոնքերի տատուն պետք է արվի կամ շականակագույնի, կամ մոխրագույնի երանգներով, եթե օգտագործվի սեւ ներկ, ապա տատուից 7 օր հետո այն կվերածվի լեղակի կապույտի, որն ուղղակի սարսափելի տգեղ է ու առանց միջամտության չի մաքրվում: Եթե անգամ հաճախորդը սեւ հոնքեր է ուզում, մասնագետը պետք է իմանա, որ ամենամուգ՝ դեպի սեւին մոտեցող երանգ ստանալու համար կարող ենք օգտագործել շականակագույնի կամ մոխրագույնի ամենամուգ երանգները: Բայց նորից շեշտեմ՝ անգամ այդ երանգների պարագայում կարեւոր է ճիշտ կատարել աշխատանքը ու խոսափել խորը հետքերից, քանի որ այդ պարագայում եւս կարող են շականակագույնի կամ մոխրագույնի երանգները վերածվեն լեղակի կապույտի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
4
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
5
The Armenian UBPay system partners with iSend remittance global service



