Պուտինը եւ Էրդողանը կքանարկեն Սիրիայում ջանքերի համակարգումը
INTERNATIONAL NEWSՄոսկվան ակնկալում է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի նիստը՝ ՎլադիմիրՊուտինի եւ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ, կկայանա մոտ ժամանակներս, անդրադառնալու է Սիրիայում ջանքերի համակարգմանը, ինչպես նաեւ «Աքքույու» եւ «Թուրքական հոսք» նախագծերին հետ կապված հարցերին։ Այս մասին ՌԻԱ Նովստի–ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ եվրոպական չորրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Բոցան–Խարչենկոն։
«Ունենք սկզբունքային համաձայնություն բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի գործունեությունը վերականգնելու հարցում։ Հուսով եմ, այդ արագ կընթանա եւ արեն առաջիկայում կկայանա դրա շրջանակներում բարձրագույն մակարդակով հանդիպումը», – նշել է ռուս դիվանագետը։
Նրա խոսքով, նիստի ընթացքում քննարկվող թեմաներից մեկը լինելու է համագործակցությունը արտաքին քաղաքականության ոլորտում, սակայն «կողմերը կենտրոնանալու են նաեւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի վրա»։



