Թրամփը պաշտպանում է իր հրամանագիրը
INTERNATIONAL NEWSԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներ մահմեդական 7 երկրների քաղաքացիների մուտքը ժամակավորապես արգելող իր հրամանագիրը «կօգնի ուժեղացնել երկրի անվտանգությունը», հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Նրա կարծիքով, նախաձեռնությունը բողոքարկելու՝ դատական համակարգի փորձերը պայմանավորված են «քաղաքական նկատառումներով»։ «Նույնիսկ չեմ ցանկանում դատարանը կողմնակալ անվանել, այդ պատճառով էլ չեն անվանի կողմնակալ», – ուժային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Թրամփը. –«Առայժմ ոչ մի որոշում կայացված չէ։ Սակայն, թվում է, թե դատարանները քաղաքականապես չափազանց մոտիվացված են, եւ մեր արդարադատության համակարգի համար հոյակապ կլիներ, եթե դատարանները սովորեին ընթերցել կարգադրությունները, եւ անել այն, ինչը անհրաժեշտ է։ Սա մեր երկրի անվտանգության հարց է»։



