Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Փոստանջյանն առաջարկում է բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների գործով ԱԺ հանձնաժողով ստեղծել

SOCIETY

«Ժառանգությունն» առաջարկում է բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների գործով ԱԺ հանձնաժողով ստեղծել:

Այս առնչությամբ «Ժառանգության» տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ոչ հակառակորդի գործողություններից մահացած եւ մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողների բազմաթիվ  քրեական գործերով անհրաժեշտ եւ բավարար քննություն չի իրականացվում:

Ուստի ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր՝ հունիսի 11-ին, շրջանառության մեջ է դրել ՀՀ Ազգային Ժողովի որոշման նախագիծ՝ «Մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով ՀՀ Ազգային Ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»:

ՀՀ ԱԺ որոշումը

Մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով ՀՀ Ազգային Ժողովին եզրակացություն ներկայացնելու համար:

2. Հանձնաժողովի խնդիրներն են՝

ա) մահացած զինծառայողների քրեական գործերի ուսումնասիրությունը,

բ) մահացած զինծառայողների հարազատների մատնանշած հանգամանքներն ուսումնասիրելը:

3. Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի՝

ա) Հանձնաժողովի որոշմամբ ցանկացած պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կամ համայնքային կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից 10-օրյա ժամկետում պահանջել եւ ստանալ Հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր:

բ) Հանձնաժողովի որոշմամբ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման ցանկացած մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներին ու պաշտոնատար անձանց ոչ ուշ, քան երեք օր առաջ, գրավոր տեղեկացնելով հանձնաժողովի կողմից բարձրացրած հարցի քննարկման մասին՝ պահանջել՝ ներկա գտնվել հանձնաժողովի նիստին, տալ բացատրություններ հանձնաժողովի կողմից քննարկվող հարցի վերաբերյալ եւ պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին:

գ) Հանձնաժողովի որոշմամբ հրավիրել գործի հետ առնչություն ունեցող անձանց՝ քաղաքացիների, վկաների,  տուժողների եւ այլոց, լսել նրանց բացատրությունները:

դ) Ծանոթանալ մահացած զինծառայողների քրեական գործերի նյութերին եւ մահացած զինծառայողների հարազատների մատնանշած հանգամանքներին:

ե) Հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել համապատասխան մասնագետների եւ փորձագետների:

4. Հանձնաժողովի անդամները, Հանձնաժողովի որոշմամբ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են այցելել ձերբակալվածների եւ կալանավորվածների պահելու վայրեր, հանդիպել անազատության մեջ գտնվող անձանց եւ ունենալ հանդիպում-ընդունելություն:

5. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մեկական պատգամավորներ Ազգային Ժողովի խմբակցություններից, եւ մեկ պատգամավոր՝ խմբակցությունների կազմում չընդգրկված պատգամավորներից:

6. Պատգամավորները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության ղեկավարի (քարտուղարի) ներկայացմամբ:

7. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածուներին Ազգային Ժողովի նիստում առաջարկում են պատգամավորները: Ընտրված է համարվում այն պատգամավորը, ով բաց քվեարկությամբ ստանում է առավել թվով ձայներ:

8.  Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալ: Հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցություններին: Հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցություններին:

9.  Ազգային Ժողովի աշխատակազմը Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար օրենքով սահմանված անհրաժեշտ պայմաններ:

10. Հանձնաժողովի լիազորությունները դադարում են 2016 թվականի մայիսի 1-ին:

11. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին մինչեւ 2016 թվականի հունիսի 10-ը զեկուցում է Ազգային Ժողովի նիստում՝ ներկայացնելով եզրակացություն: Եզրակացության առնչությամբ առարկություններ ունեցող անդամները կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է զեկույցին:

Հիմնավորում

Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ոչ հակառակորդի գործողություններից մահացած եւ մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողների բազմաթիվ  քրեական գործերով անհրաժեշտ եւ բավարար քննություն չի իրականացվում:

Օրենքների կոպիտ խախտման հետեւանքով  տարիներ շարունակ տուժողների հարազատները բողոքներ են ներկայացնում եւ պահանջում իրականացնել արդար դատաքննություն:  Մահացած զինծառայողների հարազատների կողմից ներկայացված բողոքները փաստում են, որ վարույթն իրականցնող մարմնի կողմից անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել՝ քրեական գործով ճշմարտությունը բացահայտելու համար:

Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային Ժողովը նույնպես տեղեկացված է մահացած զինծառայողների հարազատների դիմում-բողոքներին, ովքեր տարիներ շարունակ արդար դատաքննության անցկացման մերժման պայմաններում պահանջում են մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով ստեղծել հատուկ ուսումնասիրություն իրականացնող հանձնաժողով:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan