Քարաթափում Սարալանջի պողոտայում
SOCIETYՓետրվարի 8-ին, ժամը 16.23-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Սարալանջի պողոտա-Ա. Ավետիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով վնասվել են «Renault Logan» եւ «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենաները․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում. մոտակայքում կայանված են եղել մասամբ վնասված «Անի» տաքսի ծառայությանը պատկանող «Renault Logan» մակինիշի 436 ՕM 61, «Nissan Tida» 82 QQ 084 պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Փրկարարները հեռացրել են քարերը ճանապարհի երթեւեկելի հատվածից:
Դեպքի վայրում են գտնվել ՃՈ աշխատակիցները:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



