Yerevan, 08.September.2026,
00
:
00
BREAKING


Ժամանակակից պատմության 10 ամենակարճատև պատերազմները. Հայ-վրացական պատերազմը 6-րդն է

LIFE

Պատմության դասերին ուսումնասիրված պատերազմները, ինչպես հիշում եք, ձգվել են երկար տարիներ և հսկայական դերակատարություն են ունեցել պատմության ընթացքի վրա: Մեծ հաշվով հենց պատերազմներն են նպաստել, որպեսզի ձևավորվի այն կենսակերպն ու իրականությունը, որով մենք ապրում ենք այսօր: Սակայն պատմությանը հայտնի են նաև խիստ կարճատև պատերազմներ, որոնք ևս խորը հետք են թողել պատմության մեջ ու կանխորոշել միլիոնավոր մարդկանց ճակատագրեր: Ձեզ ենք ներկայացնում ժամանակակից պատմության 10 ամենակարճատև պատերազմները:

1. Ֆոլկլենդյան պատերազմ (1982 թվական)

Այս զինված հակամարտությունը տեղ գտավ Մեծ Բրիտանիայի ու Արգենտինայի միջև և կապված էր Ատլանտյան օվկիանոսի հարավում գտնվող Ֆոլկլենդյան կղզիների վերահսկողության հարցի հետ: Պատերազմը սկսվեց 1982 թվականի ապրիլի 2-ին, իսկ արդեն նույն թվականի հուլիսի 14-ին Արգենտինան ստիպված էր հանձնվել: Պատերազմն ընդհանուր առմամբ տևեց 74 օր: Բրիտանացիները դրա ընթացքում տվեցին 257 զոհ, իսկ արգենտինացիների կորուստներն ավելի շատ էին և կազմում էին 649 սպանված նավաստի, զինվոր ու օդաչու: 3 զոհ էլ գրանցվել է Ֆոլկլենդյան կղզիներում բնակվող խաղաղ բնակչության մոտ:

2. Լեհ-լիտվական պատերազմ (1920 թվական)

Առաջին աշխարհամարտից հետո պատերազմ բռնկվեց Լեհաստանի ու Լիտվայի միջև: Մասնակից պետությունների պատմագրությունն այս կոնֆլիկտի սկզբի ու ավարտի ժամկետների հարցում հակասում է միմյանց, բայց հայտնի է, որ այն կարճատև է եղել: Երկու կողմերն էլ հավակնում էին Վիլնյուսի շրջանին, ուստի կոնֆլիկտն ընդգծված տարածքային բնույթ ուներ: Պատերազմի ավարտից դեռ մի քանի տարի անց կողմերի միջև շարունակվում էին տարածքային վեճերը, որոնք, սակայն, պատերազմի չէին վերաճում:

3. Երկրորդ Բալկանյան պատերազմ (1913 թվական)

Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ Բուլղարիան, Սերբիան և Հունաստանը դաշնակիցներ էին, սակայն դրա ավարտից հետո Բուլղարիան դժգոհ մնաց տարածքների բաժանումից: Արդյունքում Բուլղարական թագավորությունը ձեռնարկեց Երկրորդ Բալկանյան պատերազմը, որի ժամանակ երկիրը մարտնչում էր սերբ-հունական դաշինքի դեմ: Կոնֆլիկտը սկսվեց 1913 թվականի հունիսի 16-ին ու ավարտվեց հուլիսի 18-ին: Չնայած պատերազմի կարճատևությանը՝ բոլոր կողմերից էլ զոհերը շատ էին: Պատերազմն ավարտվեց խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, որով Բուլղարիան զրկվում էր Առաջին Բալկանյան պատերազմի արդյունքում ստացած բազմաթիվ տարածքներից:

4) Թուրք-հունական պատերազմ (1897 թվական)

Պատերազմի առիթ դարձավ Կրետե կղզին, որի հույն բնակչությունն այլևս չէր ցանկանում ապրել Օսմանյան լծի տակ և կամենում էր միանալ Հունաստանին: Նրանք ապստամբություն սկսեցին, որի արդյունքում օսմաններն առաջարկեցին ինքնավար գավառի կարգավիճակ, բայց հույները չհամաձայնվեցին: Հույները նաև ցանկանում էին ապստամբություն բարձրացնել Մակեդոնիայում, բայց ի վերջո պարտություն կրեցին: Կարճատև այս պատերազմը հազարավոր կյանքեր խլեց:

5. Չին-վիետնամական պատերազմ (1979 թվական)

Այս պատերազմը հայտնի է նաև որպես Հնդկաչինի երրորդ պատերազմ և տևել է ընդամենը 27 օր, բայց այդ 27 օրերի ընթացքում երկու կողմերն էլ բազմաթիվ զոհեր ունեցան՝ 26 հազար չինացի զինվոր, 20 հազար վիետնամցի զինվոր ու հազարավոր խաղաղ բնակիչներ: Այս պատերազմի պատճառ դարձավ Վիետնամի ներխուժումը Կամբոջա, որի նպատակն էր թուլացնել կոմունիստական ռադիկալ «Կարմիր կհմերների» ազդեցությունը: Այս շարժմանն աջակցում էր Չինաստանը, ուստի չինացիները ևս անմասն չմնացին ու պատերազմ սկսեցին: Հետաքրքիրն այն է, որ երկու կողմերն էլ համոզված են, որ հենց իրենք են հաղթել այդ պատերազմում:

6. Հայ-վրացական պատերազմ (1918 թվական)

Առաջին Աշխարհամարտի վերջում Օսմանյան բանակը գրավեց հայկական ու վրացական մի շարք գավառներ, իսկ երբ թուրքերը գնացին, Հայաստանի ու Վրաստանի միջև կոնֆլիկտ ծագեց որոշ շրջանների վերահսկողության շուրջ: Սկսված պատերազմը տևեց 24 օր, բայց արագ ավարտվեց՝ Մեծ Բրիտանիայի գործուն ջանքերով: Արդյունքում երկու երկրները համատեղ եին վերահսկում սահմանները մինչև 1920 թվական, երբ Հայաստանը խորհրդայնացվեց: Ի դեպ, պատերազմն ավարտվեց հենց Նոր տարվա նախաշեմին՝ 1918 թվականի դեկտեմբերի 31-ին:

7. Սերբ-բուլղարական պատերազմ (1885-1886 թվականներ)

Սա դասական օրինակ է, թե ինչ կարող է լինել, երբ երկու հարևան պետությունները չեն կարողանում խաղաղ ճանապարհով կարգավորել տարածքային վեճերը: Այս պատերազմը սկսվեց այն բանից հետո, երբ Բուլղարիան իրեն միացրեց Օսմանյան կայսրության որոշ տարածքներ: Սերբերը դժգոհ էին այդ բաժանումից, ու 1885 թվականի նոյեմբերի 14-ին սկսվեց պատերազմ: Արդեն երկու շաբաթ հետո Բուլղարիան հայտարարեց իր հաղթանակի մասին: Այս պատերազմում երկու կողմերն ընդհանուր առմամբ տվեցին 1500 զոհ ու մի քանի հազար վիրավոր:

8. Երրորդ հնդկա-պակիստանական պատերազմ (1971 թվական)

Այս պատերազմն ընթացել է 1971 թվականի դեկտեմբերի 3-ից 16-ը: Այն ժամանակ Պակիստանը երկու մասերի էր բաժանված՝ Արևելյան ու Արևմտյան, ու կոնֆլիկտը ծագեց, երբ Արևելյան մասից միլիոնավոր փախստականներ մուտք գործեցին Հնդկաստան, քանի որ հետապնդվում էին Արևմտյան Պակիստանի իշխանությունների կողմից: Արևմտյան Պակիստանի իշխանություններին դուր չեկավ, որ Հնդկաստանն ապաստան է տրամադրել փախստականներին, ու մարտական գործողություններ սկսվեցին: Այս պատերազմում հաղթանակ տոնեց Հնդկաստանը, իսկ Արևելյան Պակիստանն անկախացավ և այժմ հայտնի է որպես Բանգլադեշ:

9. Վեցօրյա պատերազմ (1967 թվական)

Արաբա-իսրայելական հերթական պատերազմը սկսվեց 1967 թվականի հունիսի 5-ին և ավարտվեց 6 օր անց, ինչի համար էլ ստացել է իր անվանումը: Այս պատերազմի հետևանքները նկատելի են մինչ այսօր: 1956 թվականի Սուեզյան ճգնաժամից հետո Իսրայելը կոնֆլիկտներ ուներ իր բոլոր հարևանների հետ: Բազմաթիվ քաղաքական մանյովրներից ու բանակցություններից հետո Իսրայելն, այնուամենայնիվ, պատերազմ սկսեց ու անսպասելի օդային հարված հասցրեց Եգիպտոսին: 6 օր տևած կատաղի մարտերից հետո Իսրայելը փայլուն հաղթանակ տարավ՝ գրավելով Գազայի գոտին, Սինայի թերակղզին, Հորդանանի արևմտյան ափն ու Գոլանի բարձունքները: Այս շրջանների շուրջ տարածքային վեճերը շարունակվում են առ այսօր:

10. Անգլո-զանզիբարյան պատերազմ (1896 թվականի օգոստոսի 27)

Սա պատմության ամենակարճատև պատերազմն է, որը տեղի ունեցավ 1896 թվականի ամռան վերջին: Դրա ընդհանուր տողությունը կազմեց 40 րոպե: Սուլթան Համադ իբն Տուվայնու մահը դարձավ այս կոնֆլիկտի պատճառներից մեկը: Նրան փոխարինած նոր սուլթանն այլևս չէր ցանկանում սպասարկել բրիտանական շահերը, ինչն, իհարկե, դուր չեկավ այն ժամանակվա՝ աշխարհի թիվ 1 գերտերությանը: Սուլթանին վերջնագիր ներկայացրեցին, սակայն նա հրաժարվեց լքել իր պալատը: 1896 թվականի օգոստոսի 27-ի առավոտյան՝ 9:02 րոպեին, սուլթանի պալատը հրդեհվեց, իսկ արքայական նավը խորտակվեց անգլիական ռազմանավի գրոհի արդյունքում: Արդեն 9:40 պալատի վրա սպիտակ դրոշ էր ծածանվում: Ընդհամենը 40 րոպեում զոհվեց 570 մարդ, բոլորն էլ՝ աֆրիկացիներ, իսկ անգլիացիներն անմիջապես նոր սուլթան նշանակեցին, ով հնազանդ էր իրենց:

Դեսից-դենից

The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank