Տղամարդկանց խորհուրդ է տրվում նռան հյութ շատ օգտագործել
PHOTOՆռան հյութը բազմակողմանի օգտակար ըմպելիք է: Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նռան հյութն օգնում է հաղթահարել սթրեսը, նվազեցնում է սրտի զարկերակի հաճախականությունը, բարձրացնում է տրամադրությունը: Նռան հյութը հարուստ է մրգաթթուներով, շաքարով ու տանինով:

Նուռը շատ օգտակար է սակավարյունության դեպքում, քանի որ այն շատ երկաթ է պարունակում: Իսկ երկաթն անհրաժեշտ է արյունաստեղծ օրգանների համար:

Բրիտանացի հետազոտողները պարզել են, որ նռան հյութը նպաստում է որովայնի հատվածում ավելորդ քաշի նվազեցմանը, ճարպերի քայքայմանը: Օրական մեկ բաժակ նռան հյութը կօգնի տղամարդկանց պայքարելու սեռական անկարողության դեմ:

Նռան հյութը հակացուցված է ստամոքսի խոցի, գաստրիտի դեպքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



