Սթիվեն Քինգը եւ նրա որդի Օուենը կներկայացնեն համատեղ գրված առաջին վեպը
SOCIETYԱշխարհահռչակ ամերիկացի գրող Սթիվեն Քինգը եւ նրա որդին ու համահեղինակը՝ Օուենը, առաջին անգամ կներկայացնեն «Քնած գեղեցկուհիները» (Sleeping Beauties) առաջին համատեղ գիրքը մայիսի վերջին - հունիսի սկզբին Նյու Յորքում կայանալիք BookExpo գրքի խոշորագույն ցուցահանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է ցուցահանդեսի գործադիր տնօրեն Բրայան ՄակԴոնալդը, գրական նշանավոր դեմքերի հետ այդ հանդիպումները «գրավում են հազարավոր մարդկանց, որոնք հետաքրքրված են իմանալու նոր գրքերի մասին եւ հաղորդակցվելու ամենահայտնի հեղինակների հետ»:
Ծնունդով Փորթլենդից (Մենի նահանգ) 69-ամյա Սթիվեն Քինգն ավելի քան 50 վեպերի հեղինակ Է, որոնք վաճառվել են գրեթե 350 միլիոն օրինակ տպաքանակով: 1970-ական թվականների կեսերին հրապարակվեց նրա առաջին վեպը՝ «Քերին», որին հետեւեց «Ճաճանչ» վեպը, որը նրան բերեց առաջին հռչակը, այնուհետեւ Ռիչարդ Բահման կեղծանունով լույս տեսան «Ցասում», «Երկարատեւ զբոսանք», «Ճանապարհային աշխատանքներ», «Վազող մարդը» վեպերը: Իր վերջին գործը՝ «Սրտերն սպասում են» 373-Էջանոց գիրքը, վիպասանը Մենի նահանգի համալսարանում ներկայացրել Է անցյա լ տարվա նոյեմբերին:
Նրա որդին՝ Օուենը, «Կրկնակի արկած» վեպի եւ «Դրան խառն են բոլորը. նովել եւ պատմվածքներ»-ի հեղինակն Է, ինչպես նաեւ «Այլմոլորակային ներխուժման նախաբան» վեպի համահեղինակը: «Քնած գեղեցկուհիներ» վեպը նրա առաջին համատեղ աշխատանք Է հոր հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



