ՌԴ-ն իրավաբանական անհրաժեշտ գործողությունները ձեռնարկում է Լապշինին պաշտպանելու համար. Պեսկով
INTERNATIONAL NEWSՌուսաստանը շարունակում Է ձեռնարկել անհրաժեշտ իրավաբանական բոլոր գործողությունները, որոնք նպատակամղված են բլոգեր Ալեքսանդր Լապշինին պաշտպանելուն, որը Բելառուսի կողմից հանձնվել Է Ադրբեջանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողներին հարցերին:
Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել Է, որ Լապշինն ունի մի քանի քաղաքացիություն, այդ թվում եւ Ռուսաստանի, ինչի կապակցությամբ «մեզ համար նա մեր երկրի քաղաքացին Է»:
«Նրա շահերը շարունակում ենք օրինական կարգով պաշտպանել: Դրանք բանակցություններ չեն, բայց անհրաժեշտ իրավաբանական բոլոր գործողությունները, որոնք նպատակամղված են նրա շահերը պաշտպանելուն, կատարվում են»,-ընդգծել Է Պեսկովը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
4
Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



