Զարուհի Փոստանջյանը վերահաստատել է իր անհամաձայնությունը ընտրություններին դաշինքով մասնակցելու «ժառանգության» որոշմանը
SOCIETYԱզգայինժողովի «Ժառանգություն» խմբակցությանպատգամավոր Զարուհի Փոստանջյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ չի միանալու որևէ միավորի, եթե «Ժառանգություն» կուսակցությունը որոշի Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցել դաշինքով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել, որում հույս է հայտնել, որ «Ժառանգություն»-ը իր մեջ ուժ և իմաստություն կգտնի իր մասնակցությունը բերելու քաղաքական գործընթացներին սեփական անվամբ:
«Այժմ «Ժառանգություն» կուսակցությունը պետք է կայացնի կարևոր որոշում 2017 թվականի քաղաքական գործընթացներին իր մասնակցության ձևի ու բովանդակության վերաբերյալ: Մերժելով «Ժառանգություն» կուսակցության իմ գործընկերների կողմից դաշինքով մասնակցությունը քաղաքական գործընթացին` իմ դիրքորոշման հիմքում ընկած է քաղաքականությամբ զբաղվելու հիմնական կանոնը՝ համաձայնություն սկզբունքների, ծրագրի և գաղափարախոսության շուրջ: Հուսով եմ, որ «Ժառանգություն» կուսակցությունն իր մեջ ուժ և իմաստություն կգտնի իր մասնակցությունը երելու քաղաքական գործընթացներին սեփական անվամբ: Հակառակ դեպքում` ես չեմ պատրաստվում միանալ որևէ միավորի»,- ասված է Փոստանջյանի տարածած հայտարարության մեջ:
«Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհուրդը քվեարկությամբ որոշում է կայացրել Ազգային ժողովի առաջիկաընտրություններին մասնակցել դաշինքով: Կուսակցությունը ձևավորել է բանակցողների խումբ, որը քաղաքական ուժերի հետբանակցությունների արդյունքում պետք է որոշի, թե որ ուժի հետ է կուսակցությունը համագործակցելու:
ՀՀ-ում Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին: Կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները առաջադրման փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն մինչև փետրվարի 16-ը: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին:



