Yerevan, 17.March.2026,
00
:
00
BREAKING


Հայ պատգամավորները Լապշինի արտահանձնմանը հակադարձ քայլեր ձեռնարկել

SOCIETY

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները միաձայն դատապարտում են Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնումը և առաջարկում են համարժեք քայլեր ձեռնարկել: Ազգային ժողովի նիստի մեկնարկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն ընդգծեց, որ Լապշինի արտահանձնումը տեղի է ունեցել միջազգային բոլոր նորմերի և մարդու իրավունքների խախտումներով: «Այստեղ մի շատ կարևոր քայլ կա: Բացի այն, որ սա մարդուն ազատ կամարտահայտման իրավունքից զրկելու դեպք է, այդ մարդուն մեղադրում են Լեռնային Ղարաբաղի այցելելու համար: Ես կարծում եմ, որ սա այն սովորական դեպքը չէ, որ մենք բավարարվենք այստեղ կամ այնտեղ սրա մասին խոսելով: Ազգային ժողովը՝ որպես Հայաստանի թիվ մեկ քաղաքական մարմին, պետք է իր հստակ դիրքորոշումն արտահայտի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Քոքոբելյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ ընդգծեց, որ կասկած չունի, որ Ադրբեջանի իշխանությունները Լապշինին դատապարտելու քաղաքական համարձակություն չեն ունենա և որևէ պատրվակ կգտնեն նրան Ռուսաստանին կամ Իսրայելին արտահանձնելու համար: «Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այս ուղերձն ուղղված է բոլոր այն մշակութային և քաղաքական գործիչներին, ովքեր Արցախ այցելելու ցանկություն ունեն: Ես ցանկանում եմ ընդգծել, որ նույնիսկ Ստալինի նման բռնապետին չի հաջողվել ստիպել իր երկրի քաղաքացիներին մտածել այնպես, ինչպես ինքն է ցանկացել: Վստահաբա ր դա չի հաջողվելու նաև Բելառուսի և Ադրբեջանի նախագահներին: Բայց այստեղ կա ևս մեկ մտահոգիչ հանգամանք: ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ն, իսկ Բելառուսը՝ որպես դաշնակից պետություն, սկսում են հայ հանրության աչքում սկսում են արժեզրկվել, և Ռուսաստանն այստեղ մտահոգվելու տեղ ունի»,-նշեց Ֆարմանյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն էլ իր մտահոգությունը հայտնեց և ընդգծեց, որ Լապշինի արտահանձնումը ուղղակի հարված է ՀԱՊԿ համակարգին և ստվերում է ջանքերը, որ իրականացվում են այդ կարևոր կառույցի շրջանակներում:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ Բելառուսի քայլը որակեց լկտիություն և աննախադեպ ցինիզմ: Պատգամավորը նշեց, որ ինքը կողմ կլինի, որպեսզի այս պահին ՀՀ-ն սառեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին մինչև խնդիրը կստանա համապատասխան իրավական լուծում:

Պատգամավոր Վահե Հովհաննիսյանն էլ իր մտահոգությունը հայտնեց խնդրի վերաբերյալ և առաջարկեց ակտիվ  աշխատել Ռուսաստանի և Իսրայելի հետ, քանի որ Լապշինն այդ երկրների քաղաքացի է և դա նաև այդ երկրների խնդիրն է: Սակայն նա դեմ արտահայտվեց կարծիքներին, որ ՀՀ-ն պետք է սառեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Նրա խոսքով՝ դա իռացիոնալ քայլ կլինի:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ ԱԺ նախագահին առաջարկեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին հանձնարարել պատրաստել հայտարարության տեքստ, որով ՀՀ խորհրդարանը կդատապարտի Բելառուսի կողմից Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու քայլը:

Պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Վահրամ Բաղդասարյանն էլ առաջարկեցին որպես հակադարձ քայլ դնել Բելառուսին ՀԱՊԿ-ից դուրս հանելու հարցը:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիբլոգեր Ալեքսանդր Լապշինիբողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետորով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:

Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGO