Թրամփի կինը հաշտության համաձայնության է հասել իրեն զրպարտած բլոգերի հետ
SOCIETYԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը մինչդատական կարգով կարգավորել Է Մերիլենդի նահանգից բլոգեր Ուեսբթեր Թարփլիի կողմից այն հրապարակումների գործը, որոնք արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Բեւեռլի Հիլզում (Կալիֆոռնիայի նահանգ) գտնվող Harder, Mirell & Abrams գործակալությունից նրա փաստաբանների հաղորդագրության մեջ:
Միացյալ Նահանգների նախագահի կինը «հաշտության համաձայնության Է եկել Թարփլիի հետ, որը համաձայնել Է ներողություն խնդրել եւ Էական փոխհատուցում վճարել Թրամփի ընտանիքին», նշված Է հայտարարության մեջ: «2016 թվականի օգոստոսի 2-ին ես հրապարակել եմ հոդված Մելանյա Թրամփի մասին, որը լի Էր կեղծ եւ նրան վարկաբեկող արտահայտություններով»,- մեջբերում են անում փաստաբանները 71-ամյա բլոգերի նամակից:
Նա խոստովանել Է, որ «այդ սուտ արտահայտությունները» վնաս են հասցրել պետության ղեկավարի ընտանիքի անդամներին, եւ նրանցից «անկեղծ ներողություն Է խնդրել»: Ըստ որում փաստաբանները չեն նշել այն գումարի չափը, որը պարտավորվել Է վճարել բլոգերը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



