Մանիլայում 15 հազար մարդ անօթեւան Է մնացել հրդեհի պատճառով
SOCIETYՖիլիպինների մայրաքաղաք Մանիլայի ետնախորշերի շրջանում լույս փետրվարի 8-ի գիշերը բռնկած ուժգին հրդեհը օթեւանից զրկել Է մոտավորապես 15 հազար մարդու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Մանիլայի նավահանգստին հարող Parola թաղամասում գիշերվա ընթացքում ամբողջովին այրվել Է ավելի քան հազար բնակելի շինություն, ասված Է հաղորդագրության մեջ: Հրշեջ պահպանության աշխատակիցների խոսքով՝ բռնկումը փետրվարի 7-ի երեկոյան տեղի Է ունեցել տներից մեկում: Հրդեհի շրջանում բնակելի տները շատ մոտ են միմյանց, ինչի հետեւանքով հրդեհն արագորեն տարածվել Է ամբողջ թաղամասում:
Բարեբախտաբար թեթեւ վնասվածքներ Է ստացել միայն յոթ մարդ, հրդեհից այլեւս ոչ ոք չի տուժել, նշվում Է հաղորդագրության մեջ: Թաղամասի բնակիչները հասցրել են դուրս նետվել այրվող տներից եւ գիշերվա մեծ մասն անցկացրել են փողոցում, իրենց այրվող թաղամասից ոչ հեռու:
Վաղ առավոտյան Մանիլայի սոցիալական ծառայության աշխատակիցները տուժածներին սկսել են տեղավորել ժամանակավոր ապաստաններում: Ներկայում դրանցում գտնվում են 3 հազարից ավելի ընտանիքներ: Ինչպես նշվում Է, հրդեհն ամբողջությամբ հաջողվել Է մարել միայն առավոտյան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



